Ֆրանսիայում անկարգությունների վեցերորդ գիշերը համեմատաբար հանգիստ է անցել․ 78 մարդ է ձերբակալվել

Լուրեր

14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:47
Սնդիկի անթույլատրելի պարունակություն՝ խմելու ջրում․ Ծավի բնակիչներին հորդորում են զերծ մնալ այն օգտագործելուց
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը Ներքին գործերի և Արդարադատության նախարարություններին հանձնարարել է երկրում կարգուկանոն հաստատել և պարզել տեղի ունեցածի պատճառները, գրում է Euronews-ը։

Նախօրեին Մակրոնն օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել կառավարության անդամների հետ, իսկ վաղը կհանդիպի տուժած համայնքների ղեկավարների հետ։

Ավելի վաղ հանդարտության կոչ էր արել ոստիկանի կողմից սպանված դեռահասի տատիկը, որի մահից հետո էլ սկսվել էին անկարգությունները։ Արդյունքում անկարգությունների վեցերորդ գիշերն ավելի հանգիստ է անցել, ձերբակալվել է 78 մարդ։ Նախորդող գիշերը, հիշեցնենք, 700 մարդ էր ձերբակալվել։

Մեծ վրդովմունք է առաջացրել Փարիզի արվարձաններից մեկի քաղաքապետի տան վրա հարձակումը, որի հետևանքով պաշտոնյայի կինն ու երեխան վիրավորվել են։

Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունները տագնապ են առաջացրել արտերկրում։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ նախագահ Էմանուել Մակրոնի՝ Գերմանիա այցը հետաձգելուց հետո։

«Մենք Ֆրանսիայի հետ լավ բարեկամներ ենք, աշխատում ենք միասին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մեր ընդհանուր ապագային՝ Եվրամիությանը: Այդ պատճառով մենք մտահոգությամբ ենք հետևում, թե ինչ է կատարվում: Հույս ունեմ, և ես, անշուշտ, համոզված եմ, որ Ֆրանսիայի նախագահն արագ լուծումներ կգտնի իրավիճակը կարգավորելու համար»,-հայտարարել է Շոլցը։

Էմմա Չոբանյան