Պուտինը կարող է հարվածել Զապորոժեի ատոմակայանին. Times

Լուրեր

25.02.2026 | 23:29
Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը
25.02.2026 | 23:25
Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան
25.02.2026 | 23:13
Չինաստանն ու Գերմանիան պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունը. Մերցը հանդիպել է Սի Ցզինպինին
25.02.2026 | 22:58
Վարչապետը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալներ է նշանակել
25.02.2026 | 22:43
Ըստ թուրք պատգամավորի՝ Ադրբեջանն իրականում սկսել է փուլ առ փուլ իրականացնել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը
25.02.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.02.2026 | 22:14
Մոսկվայի դատարանը Google-ին ու Telegram-ին տուգանել է
25.02.2026 | 21:59
Հարություն Պապյանը որոնվում է որպես անհետ կորած
25.02.2026 | 21:42
Ադրբեջանի կառավարական աղբյուրները պնդում են, թե Վաշինգտոնում Ալիևի դեմ բողոքի ցույցերի հետևում կանգնած է Ռուսաստանը
25.02.2026 | 21:31
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
25.02.2026 | 21:14
Պաշտոնանկություններ ՆԳՆ-ում՝ աղմկոտ սպանություններից հետո․ արդյո՞ք կապ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 21:00
ՌԴ-ն թրաֆիքինգի է ենթարկել ՀՀ-ին․ սեպտեմբերի 3-ի վթարի հետևանքը պիտի վերացնենք, բայց իշխանությունը դանդաղում է ԵՄ գնալիս․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:48
Թուրքիան հերքում է ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրան ներխուժելու մտադրության մասին պնդումները
25.02.2026 | 20:35
ՌԴ-ն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
25.02.2026 | 20:22
Չպետք է լիներ բանտում, բայց մահացավ անազատության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հրամայել պայթեցնել Զապորոժիեի ատոմակայանը՝ իր երերուն դիրքերն ամրապնդելու համար։ Այս մասին ասվում է բրիտանական The Times պարբերականի խմբագրականում։

Նշվում է, որ Պուտինի համար, որպես ավտորիտար կառավարչի, կարևոր է պահպանել դեմքն իր կողմնակիցների աչքում։ Սակայն պատերազմի ընթացքը, որի սանձազերծումն ինքնին «ռազմավարական հսկայական սխալ» էր, ինչպես նաև վերջին ապստամբության փորձը, ըստ բրիտանական պարբերականի, կարող են Պուտինին մղել որոշակի արմատական քայլերի։

Պուտինի բանակը վաղուց չի կարողանում հանրությանը ցույց տալ իրական հաջողություններ ճակատներում, ինչը խոցում է հաջողակ և վճռական առաջնորդի իմիջը, իսկ հունիսի 24-ի իրադարձությունները, ըստ Times-ի, է՛լ ավելի են ի ցույց դրել Պուտինի դիրքորոշման անորոշությունը. ռուսական բանակը գրեթե դիմադրություն չցուցաբերեց Պրիգոժինի «վագներականներին», իսկ Ռոստովում, ըստ Times-ի, «խանդավառությամբ են դիմավորել վարձկաններին»։

«Սա վտանգավոր պահ է Պուտինի ռեժիմի համար և, հետևաբար, մեծ վտանգի պահ է տարածաշրջանի համար։ Քաղաքական ճակատագրի բարեհաճությունը վերականգնելու համար Պուտինը կարող է գայթակղվել՝ սաստկացնել պատերազմը արագ հաղթանակների հույսով»,- գրում է Times-ը:

«Նրա բանակն արդեն պայթեցրել է Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը (չնայած Ռուսաստանը դա կտրականապես հերքում է): Միանգամայն հնարավոր է, որ նրանք ունեն նաև Զապորոժիեի ատոմակայանին հարվածելու ծրագիր»,- շարունակում է պարբերականը։

Ուկրաինայի իշխանությունները վաղուց են խոսում իրենց կողմից օկուպացված Զապորոժիե ԱԷԿ-ում ռուսական դիվերսիայի սպառնալիքի մասին։ Ռուսաստանը հերքում է այդ կասկածները։

The Times-ը նշում է, որ նման կասկածների օգտին է խոսում կայանից զինվորականների և անձնակազմի աստիճանական դուրսբերումը, որի մասին հաղորդումներ են հայտնվել վերջին օրերին։ Ըստ Times-ի՝ ՆԱՏՕ-ի երկրները պետք է խստորեն զգուշացնեն Մոսկվային, որ անպատասխան չեն թողնի ատոմակայանների ուղղությամբ դիվերսիաները՝ պոտենցիալ աղետալի հետևանքներով։