«Հոգաբարձուների խորհուրդը քաղաքականացրին, որ Խզմալյանին տնօրեն բերեն»․Մատենադարանում վախի մթնոլորտ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
14.12.2025 | 12:28
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. ուժեղ քամիները հոսանքազրկումների պատճառ են դարձել
14.12.2025 | 11:41
Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասների մասին
14.12.2025 | 11:36
18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան
Բոլորը

Մատենադարանում հուլիսի 17-ին տնօրենի ընտրություններ են․ չնայած մինչ քվեարկությունը բավականին ժամանակ կա, սակայն կառույցում կրքերն արդեն թեժ են: Պատճառներից մեկն ընտրության կանոնակարգում կատարված փոփոխությունն է․ եթե նախկինում տնօրենի թեկնածուն պետք է ունենար դոկտորի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա գիտական կամ գիտամանկավարժական աշխատանքի փորձ, ապա հոգաբարձուների նորակազմ խորհուրդը հանել է դոկտորի աստիճանի պարտադիր պահանջը։ Փոխվել է նաև տնօրենի ընտրությունն իրականացնող հոգաբարձուների խորհրդի կազմը։ Նախկին 24 անդամի փոխարեն, որոնցից 11-ը Մատենադարանի աշխատակիցներ էին, այժմ 13 անդամ է, որոնցից ընդամենը 2-ն են ներկայացնում Մատենադարանը։

Հոգաբարձուների խորհրդի նախագահը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է, խորհրդի կազմում են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ նախագահի օգնական Արմեն Մարկոսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

Factor TV-ի աղբյուրները Մատենադարանի աշխատակիցներից, որոնք չցանկացան ներկայանալ, ահազանգում են, որ նշյալ փոփոխությունները տեղի են ունեցել մեկ նպատակով, որպեսզի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, որը չունի դոկտորի կոչում, արվեստագիտության թեկնածու է, առաջադրվի որպես տնօրենի թեկնածու։ Խզմալյանը, ի դեպ, 2014-2018 թվականներին եղել է Մատենադարանի տնօրենի խորհրդական՝ թանգարանային կառավարման և ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով: Ի դեպ, Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանին հարցրեցինք` ինքն ունի՞, արդյոք, մտահոգություններ տեղի ուենցած փոփոխությունների հետ կապված:

«Ոչ միայն ինձ, բոլորին է անհանգստացնում հոգաբարձուների խորհրդի կազմում մատենադարանցիների և ոչ մատենադարանցիների հարաբերակցությունը։ Ինչ վերաբերում է նրան, որ տնօրենի պաշտոնի հավակնության համար դոկտորի աստիճանն անհրաժեշտ պայման չէ, բոլորի կարծիքն էլ նույնն է, որ այն պետք է պահպանվեր»,-ասաց Կարեն Մաթևոսյանը։

Հոգաբարձուների քաղաքականացված կազմը, մեր աղբյուրների խոսքով, ամեն ինչ կանի, որ հենց Խզմալյանն ընտրվի տնօրենի պաշտոնում: Նրանք մտավախություն ունեն, որ եթե նույնիսկ Արայիկ Խզմալյանը չընտրվի Մատենադարանի տնօրենի պաշտոնում, փոխնախարար լինելով՝ հետագայում, այսպես ասած, հաշվեհարդար կտեսնի աշխատակիցների նկատմամբ իրեն չընտրելու համար: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մատենադարանի աշխատակիցների շրջանում, գիտական համայնքում տիրում է վախի մթնոլորտ, և քչերն են պատրաստ խոսել կառույցին սպառնացող վտանգների մասին: Factor TV-ին մի քանիսի հետ զրուցել, այնուամենայնիվ, հաջողվեց:

«Զարմացած եմ, որ հոգաբարձուների խորհրդի անդամները մեծ մասամբ Մատենադարանի հետ կապ չունեն, սա շատ սպեցիֆիկ ինստիտուտ է, խորհրդի կազմում շատ պետք է լինեն մարդիկ, որոնք տեղյակ են Մատենադարանի խնդիրներից»,- նշեց գիտնական Լիլիթ Միքայելյանը։

Մատենադարանի աշխատողների արհմիությունը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ հոգաբարձուների կազմը վերանայելու և Մատենադարանի աշխատակիցների իրավունքները վերականգնելու պահանջով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան