Վրաստանի տնտեսությունը 3 տարում աճել է 30 մլրդ լարիով. Ղարիբաշվիլիի զեկույցը խորհրդարանում

Լուրեր

25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
Բոլորը

Վերջին երկու տարիների ընթացքում Վրաստանը 10 տոկոս տնտեսական աճ է գրանցել: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 30-ին խորհրդարանում տարեկան զեկույցը ներկայացնելիս, գրում է Գրուզիա օնլայնը։

«Երեք տարվա ընթացքում մեր երկրի տնտեսությունն աճել է գրեթե 30 միլիարդ լարիով։ Այս տարի այս ցուցանիշը մեկ շնչի հաշվով կկազմի 8,200 դոլար։ Երեք տարի առաջ՝ 2020 թվականին, մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը կազմում էր մոտ 45,00 դոլար»,- ասել է նա։

Վարչապետը նաև ասել է, որ էապես նվազել է, այսպես կոչված, «արտաքին խոցելիությունը»։

«Անցյալ տարի ընթացիկ հաշվի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ բարելավվել է 6,3 տոկոսային կետով և հասել պատմական նվազագույնի` 4,1 տոկոսի: Եթե համեմատենք ընթացիկ հաշվի դեֆիցիտը 2012 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ, որը 2 անգամ ավելի է եղել, ապա մենք զգալի առաջընթաց ենք գրանցել»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վարչապետը խոսել է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման հարցում Վրաստանի առաջընթացի մասին։ 12 հանձնարարականներից 11-ը գործնականում իրականացվել են, ասել է նա։

Տաթև Ֆռանգյան