Ադրբեջանն արգելում է Հայաստան տեղափոխել երկու զինվորների մարմինները․ Արցախի ՄԻՊ

Լուրեր

25.06.2026 | 18:33
ՄԻՊ-ը հանդիպել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցեր բարձրաձայնող անձանց
25.06.2026 | 18:24
Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում հանդիպել է Զելենսկիի ներկայացուցիչներին
25.06.2026 | 18:19
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
25.06.2026 | 18:10
Միքայել արքեպիսկոպոսի տնային կալանքը վերացվեց // Վենեսուելայում 10,000 մարդ անհետ կորել է․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 18:02
Կարևոր է օգտագործել առկա հնարավորությունները՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ
25.06.2026 | 17:58
ՔՊ վարչության նիստ է հրավիրել․ այսօր կհաստատվի ԱԺ նախագահի թեկնածուն․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 17:53
Մակրոնի խորհրդականը Բաքվում է․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները
25.06.2026 | 17:45
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
25.06.2026 | 17:36
Համբարձում Մաթևոսյանը Սենթ Ջեյմսի պալատում հանդիպել է Չարլզ III թագավորին
25.06.2026 | 17:27
Եթե ՔՊ-ն վստահ է իր ուժերի վրա, թող միանա ՍԴ-ի մեր հիմնավորումներին. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:18
Խիզախ որոշում էր․ Զոհրաբյանը՝ Աջապահյանի գործը նոր քննության ուղարկելու որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:12
Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 17:07
Ընթացքի մեջ է Կարապետյանի` քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:00
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացված ամուսինները երկրորդ անգամ արդարացվեցին․ դատարանը կրկին հռչակեց նրանց անմեղությունը
25.06.2026 | 16:56
Կոչ անում է Կառավարության ղեկավարը, բառացի ասում է՝ գնացե՛ք, հեղափոխություն արե՛ք․ Աջապահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված երկու զինծառայողների մարմիններն Ադրբեջանն արգելում է Հայաստան տեղափոխել։ Այս մասին Factor.am-ին հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Ըստ Ստեփանյանի՝ ժամկետայիններից մեկը 20-ամյա Սամվել Թորոսյանն է, որը Ստեփանակերտի բնակիչ է, իսկ ծնողները ցանկանում են նրան Եռաբլուրում հուղարկավորել։ Մյուս զինծառայողը՝ 20-ամյա Երվանդ Թադևոսյանը՝ Քաշաթաղի նախկին բնակիչ է, որի հարազատները պատերազմից հետո Հայաստանում են բնակվում։

Արցախի օմբուդսմենը հերքեց ադրբեջանական կողմի պնդումները, թե զոհված երկու զինծառայողները Հայաստանի զինված ուժերից են, ու դրանք որակեց «հերթական մանիպուլյացիա»։ Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ զինվորների մարմինները Հայաստան տեղափոխելու համար արցախյան կողմը փորձել է հարցը լուծել ռուս խաղաղապահների միջնորդությամբ, սակայն դեռ չի հաջողվում։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, որի հետևանքով հայկական կողմում 4 զինծառայող է զոհվել։ Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողներն են՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը, Գագիկ Բալայանը: