Ուկրաինայի ԶՈւ-ն առաջ է շարժվում երկրի հարավում և արևելքում․ Մալյար

Լուրեր

25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
Բոլորը

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն շարունակում է հարձակողական գործողությունները Մելիտոպոլի, Բերդյանսկի ու Բախմուտի ուղղություններում և «հաջողություններ ունի»։

Նրա խոսքով՝ Բերդյանսկի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերն առաջ են շարժվել 1300 մետրով։

Արևելքում՝ Բախմուտի ուղղությամբ, ուկրաինացի զինվորականներն իրենց ձեռքն են վերցրել նախաձեռնությունը, այնտեղ «կրկին թեժ է, կատաղի մարտերը շարունակվում են», գրել է Մալյարն իր Տելեգրամ-ալիքում։

Ըստ նրա՝ «կռիվը շարունակվում է քաղաքի արվարձաններում», և ուկրաինացի զինվորականներն այժմ «ամրացնում են իրենց դիրքերն ազատագրված գծերում»։ Մալյարը նաև նշել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն Կլիշչիևկայի ուղղությամբ առաջացել է 1200 մետր, իսկ Կուրդյումովկայի ուղղությամբ՝ 1500 մետր։

Ռուս զինվորականները շարունակում են հարձակումը Լիմանի, Ավդեևկայի և Մարիինյան ուղղություններով, սակայն, ըստ ուկրաինացի պաշտոնյայի, ապարդյուն։