Բացարձակ անընդունելի է․ ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի դեսպանի սպառնալիքները՝ ուղղված Լաչինի մոտ պարեկություն իրականացրած եվրապատգամավորներին

Լուրեր

16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
Բոլորը

ԵՄ-ն դատապարտել է Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովի կողմից Եվրախորհրդարանի պատգամավորներին ուղղված սպառնալիքները։ Սադիգովը, որը նաև ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցիչն է, Թվիթերում գրառում էր արել՝ ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակության Հայաստան կատարած այցի, որը Հակարիի կամրջի մոտ՝ Լաչինի միջանցքի հարևանությամբ պարեկություն էր իրականացրել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անդամների հետ։

«Նրանք գիտեն, թե ինչ են անում իրենց պաշտպանելու համար։ Ադրբեջանում արտադրված «Իստիգլալ ԻՍՏ-14.5» դիպուկահար հրացանն ունի մոտ 3000 մետր կրակի արդյունավետ հեռահարություն։ Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանի պետական սահմանից»,- գրել էր ադրբեջանցի դեսպանը՝ հրապարակելով դիպուկահարի նկարը։

ԵՄ խոսնակը OC Media-ին ասել է, որ իրենք տեղյակ են այդ գրառման մասին:

«Մենք դատապարտում ենք նման վարքագիծը, որը բացարձակ անընդունելի է ԵՄ-ում հավատարմագրված դեսպանի համար»,- ասել է խոսնակը։

Այս սպառնալիքին անդրադարձել էր Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոն, որը ղեկավարում էր Հայաստան այցելած եվրոպացի պատգամավորների պատվիրակությունը։

«Արդյո՞ք սա սպառնալիք է Եվրախորհրդարանի անդամների նկատմամբ։ Իսկապե՞ս այն գալիս է ադրբեջանցի «դիվանագետից»։ Ի՞նչ մակարդակի է իջել Ադրբեջանի դիվանագիտությունը։ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չհարգելով և 120,000 մարդկանց պատանդառության մեջ պահելով՝ հպարտանալու ոչինչ չկա։ Արդյո՞ք դա ձեզ ստիպում է կորցնել ձեր նյարդերը: Մենք՝ ուժեղ արժեքներ ունեցող եվրոպացիներս, տպավորված չենք։ Մենք կշարունակենք աջակցել խաղաղությանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ հարգանքին»,- գրել էր նա թվիթերյան իր էջում։

Էմմա Չոբանյան