Պետբյուջեից 427 մլն դրամի սուբսիդիա՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

ՀՀ կառավարությունը երկաթուղային ցանցի զարգացման և ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին սուբսիդիա կտրամադրի։

Կառավարության որոշման նախագծից Factor.am-ը տեղեկանում է, որ 2023 թվականին, 2022 թվականի արդյունքներով, սուբսիդիայի վճարման չափը կազմել է 427 մլն 522 հազար դրամ, սակայն այս տարվա համար բյուջեով նախատեսված է եղել 370 մլն 090 հազար դրամ։ Կառավարությունը 57 մլն 442 հազար դրամ ավելի կփոխանցի, որը կձևակերպվի որպես կրեդիտորական պարտք:

Միաժամանակ, նախագծից տեղեկանում ենք, որ գոյություն ունի պայմանագիր, ըստ որի՝ յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարությունը փոխհատուցում է ուղևորափոխադրումների վնասի չափերը՝ անկախ աուդիտորի կողմից տրամադրած տվյալների հիման վրա։

Որոշման նախագծում նշվում է, որ 2023 թվականի համար համաձայնեցված ուղևորատեղերն ավելացել են 64 հազար 990-ով, միջազգային հաղորդակցությունում՝ 2,700-ով, իսկ տեղական հաղորդակցությունում՝ 117 հազար 790-ով։

Նշենք, որ այս նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում։

Նարեկ Կիրակոսյան