Դավիթ Գալստյանը 40 միլիոն գրավի դիմաց ազատ կարձակվի

Լուրեր

25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում է կայացրել բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և 40 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակել գործարար, զենքերի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին (հայտնի Պատրոն Դավո անունով)։ Այս մասին Factor.am-ին ասաց նրա պաշտպան Արմեն Անդրիկյանը։

«Հունիսի 30-ին լրանում էր Դավիթ Գալստյանի խափանման միջոցի ժամկետը։ Գլխավոր դատախազությունը դատարանին միջնորդել էր ևս 1 ամսով երկարացնել կալանքը, նույն ժամանակ մենք միջնորդություն էին ներկայացրել փոխել խափանման միջոցը՝ ընտրելով անազատության հետ չկապվող ցանկացած միջոց՝ ներառյալ գրավը։ Դատարանը քիչ առաջ հայտնեց, որ որոշում է կայացրել խափանման միջոց ընտրել 40 միլիոն գրավը։ Այս պահին զբաղվում ենք գրավը վճարելու հարցով»,- մանրամասնեց Անդրիկյանը։

Նշենք, որ Գալստյանն այս պահին մեղադրյալ է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով, որը ստացել է «անպիտան հրթիռների գործ» անունը և վերաբերում է զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու ենթադրյալ դեպքերին։ Այս գործի շրջանակներում Գալստյանը եղել է կալանքի տակ, ապա 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Առաջադրված մեղադրանքում Գալստյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Ավելին՝ նշում է, որ երբևէ Պաշտպանության նախարարությանն անորակ զենք չի մատակարարել։ Պաշտպանական կողմը մեղադրանքն անհիմն է որակում։

ԱԱԾ-ում քննվում է Գալստյանի վերաբերյալ, ՊՆ-ից ենթադրյալ չարաշահումներին առնչվող ևս մեկ գործ, որի շրջանակում Գալստյանը կալանավորվել, ապա՝ կրկին գրավով ազատ է արձակվել։

Ազգային անվտանգության ծառայությունը 2021 թվականի փետրվարի 1-ին այս գործով հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986 թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են։

Այս գործով Դավիթ Գալստյանին և Արմեն Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել և նրանց կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան, որը բավարարվել էր։

Ռոզա Վարդանյան