Կիևի ծրագրած հակահարձակման «գլխավոր իրադարձությունը» դեռ առջևում է․ բոլորն ամեն ինչ կտեսնեն․ Ռեզնիկով

Լուրեր

25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
Բոլորը

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը Financial Times-ին տված մեկնաբանությունում խոսել է ուկրաինական հակահարձակման, Ռուսաստանում Եվգենի Պրիգոժինի ապստամբության և այն մասին, թե դա ինչպես կարող է ազդել ռազմաճակատում իրավիճակի վրա:

Ռեզնիկովի խոսքով՝ վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանի կողմից օկուպացված մի քանի գյուղերի ազատագրումը Կիևի ծրագրած հակահարձակման «գլխավոր իրադարձությունը» չէր։

«Երբ դա տեղի ունենա, դուք ամեն ինչ կտեսնեք։ Բոլորն ամեն ինչ կտեսնեն»,- հավելել է նա:

ՊՆ ղեկավարը հաստատել է, որ ուկրաինական զորքերի հիմնական ռեզերվները, այդ թվում՝ բրիգադների մեծ մասը, որոնք վերջերս վերապատրաստվել են Արևմուտքում և համալրված են ՆԱՏՕ-ի ժամանակակից տանկերով և զրահատեխնիկայով, դեռևս ներգրավված չեն գործողություններում։

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուկրաինական հակահարձակման արդյունքում մինչ այժմ Ռուսաստանից հետ է գրավվել մոտ 300 քառակուսի կիլոմետր տարածք, ինչը երկու անգամ ավելի է, քան պաշտոնապես հայտարարել է Կիևը, նշում է FT-ն։

Ռեզնիկովը պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ ուկրաինական բանակը շարունակում է մեծ կորուստներ պատճառել ռուսական զորքերին՝ «դեգրադացիան օգտագործելով որպես գործիք, իսկ ուկրաինական հողերի ազատագրումը՝ որպես նպատակ»։

Թեև «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբությունը դեռևս չի փոխել իրավիճակը մարտադաշտում, Ուկրաինայի պաշտպանության նախարարի խոսքով, այն դարձել է Ռուսաստանի խոցելիության «վառ ցուցադրություն»։

«Սա կօգնի Արևմուտքին հասկանալ, որ իրենք հենց այնպես ներդրումներ չեն անում Ուկրաինայում, որ Ուկրաինայի հաղթանակը բացարձակապես իրական է և սարերի հետևում չէ»,- ասել է Ռեզնիկովը։