Մակրոնն ու Ստոլտենբերգը կքննարկեն Մոսկվայի վրա «Պրիգոժինի արշավանքը»

Լուրեր

16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որն արդեն նախազգուշացրել է Մոսկվային և Մինսկին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը սպառնում է Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի անվտանգությանը՝ կապված Բելառուսում «վագներականների» ներկայության հետ, մեկնում է Ֆրանսիայի նախագահի հետ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների, հայտնում է Euronews-ը։

Ելիսեյան պալատի ներկայացուցիչների խոսքով՝ հանդիպումը նախատեսված է եղել նախքան այն դրամատիկ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանում հանգստյան օրերին։ Ի սկզբանե նախատեսվում էր քննարկել Վիլնյուսում հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները։ Այժմ, ակնհայտորեն, օրակարգը լինելու է Ռուսաստանի, ինչպես նաև Ուկրաինայում պատերազմի վրա ձախողված ապստամբության հետևանքների վերլուծությունը։

Հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահը հանգստյան օրերին հետևել է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ կապ պահպանելով ամերիկացի, գերմանացի և բրիտանացի գործընկերների հետ։ Մակրոնի խոսքով՝ միջադեպը ցույց տվեց, որ ռուսական էլիտաներում պառակտում կա, ինչպես նաև բացահայտեց կանոնավոր բանակի և «օժանդակ ուժերի» խոցելիությունը, ինչպիսին «Վագներ» խումբն է։

Հիշեցնենք, որ «Վագների» զինյալները Եվգենի Պրիգոժինի գլխավորությամբ ապստամբություն էին սկսել և հունիսի 24-ի գիշերը մտել Դոնի Ռոստով, այնուհետև շարժվել դեպի Մոսկվա, բայց չէին հասել մայրաքաղաք։ Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Պրիգոժինը մեկնելու է Բելառուս։ Նախօրեին Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատեց, որ Պրիգոժինը արդեն Բելառուսում է։

Էմմա Չոբանյան