Ալիևն իր հանքերի դեմ բողոքող գյուղում ոստիկանական լրացուցիչ ուժեր է մտցրել. գյուղը մեկ շաբաթ է՝ շրջափակված է

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Սոյուդլի գյուղում, որի բնակիչները բողոքում են տեղի ոսկու հանքերի վնասակար արտանետումների դեմ, լարվածությունը շարունակվում է։ Տեղի բնակիչները լրատվամիջոցներին պատմել են, որ գյուղ են բերվել ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումների լրացուցիչ ուժեր՝ 4 ավտոբուսներով։ Ոստիկանները սպառնում են ուժով դադարեցնել ցանկացած նոր բողոքի ակցիա։

Հունիսի 22-ից գյուղը ոստիկանական շրջափակման մեջ է, ելքերին ու մուտքին խիստ հսկողություն է իրականացվում, գյուղում գրանցում չունեցողների մուտքն արգելված է։ Լրագրողներին ու ակտիվիստներին նույնպես թույլ չեն տալիս գյուղ մտնել։

Ոստիկաններն այստեղ շրջայցեր և ձերբակալություններ են իրականացնում։ Մասնավորապես, լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քրեական պատասխանատվության է ենթարկվել տպագրական ընկերության սեփականատեր Գաբիլ Իսմայիլովը, որտեղ պատրաստվել են բողոքի ակցիայի մասնակիցների պաստառները։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել 3 ամիս ժամկետով կալանքը։ Իսմայիլովին մեղադրում են թմրանյութերի անօրինական շրջանառության մեջ։

Ձերբակալվել է նաև Whatsapp-ում Սոյուդլուի բնակիչների խումբը ստեղծած Էթիբար Ջաբբարովը․ հավելվածում 405 օգտատեր է եղել։

Ըստ տեղեկությունների մի քանի օր է, ինչ անհետացել է գյուղի բնակիչ, բողոքի ակցիաների մասնակից Շոհրատ Ասկերովը։ Նրա կինը պատմել է, որ Ասկերովը դուրս է եկել տնից երեխայի համար դեղ գնելու և չի վերադարձել։ Ոստիկանությունում  ընտանիքին հայտնել են, որ Ասկերովին ուղարկել են Բաքու, սակայն հրաժարվել են նշել, թե կոնկրետ որ բաժանմունքում է նա։

Սոցցանցերից ստացված տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածների թիվն իրականում ավելի մեծ է։ Իշխանությունները չեն հայտնում, թե քանի մարդ է ձերբակալվել։

Բնակիչները պատմում են, որ ոստիկանությունը գյուղացիներին վախի մեջ է պահում։ Մարդկանց, որոնք լրագրողների հետ խոսում են գյուղի խնդիրների մասին, կա՛մ ձերբակալում են, կա՛մ սպառնում են ձերբակալել։

«Գյուղում բոլորը վախենում են, որ կձերբակալեն։ Չգիտեմ՝ ինչքան ենք վախով ապրելու այստեղ։ Մինչև ե՞րբ են սպառնալու գյուղացիներին ձերբակալել»,- ասել է բնակչուհիներից մեկը։

Իշխանությունները գյուղում տրամադրությունները մեղմելու համար բնապահպանության նախարար Մուխթար Բաբաևի գլխավորությամբ պետական հանձնաժողով են ձևավորել։ Նախարարը կրկին այցելել է բնակավայր, սակայն գյուղացիներին այդպես էլ հստակ ոչինչ չի ասել՝ նշելով միայն, որ օրերս պատրաստ կլինեն փորձանմուշների արդյունքները։

Մինչ այդ, Բաքվում ակտիվիստները ստեղծել են «Սոյուդլու» աշխատանքային խումբ՝ պաշտպանելու բնակիչների իրավունքները։

Հիշեցնենք, որ գյուղի բնակիչները երկու օր շարունակ՝ հունիսի 20-ին և 21-ին բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ բողոքելով նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող ոսկու հանքերի դեմ։ Թեև իրավաբանորեն հանքերի շահագործմամբ զբաղվում է Anglo Asian Mining ընկերությունը, որը բրիտանական է համարվում, իսկ հիմնական բաժնետերը իրանական ծագմամբ Ռեզա Վազիիրին է, ըստ տարբեր տեղեկությունների՝ այն իրականում պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջն ու դստերը՝ Մեհրիբան և Լեյլա Ալիևաներին։

Գյուղացիները բողոքում են ոսկու արդյունահանման թափոնների արտահոսքի համար երկրորդ արհեստական լճակի կառուցման դեմ՝ նշելով, որ դրանք կառուցում են իրենց արոտավայրերում։ Բնակիչները նշում են, որ լճակների կառուցումը, որտեղով թթվային ջրերն են հոսում, բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա։ Իշխանությունները ոստիկանական զորքերով և հատուկ միջոցներով ճնշել են բնակիչների էկոակցիան, նրանց նկատմամբ կիրառել արցունքաբեր գազ, մահակներ՝ ծեծի ենթարկելով նաև տարեցներին։

Էմմա Չոբանյան