Ադրբեջանն Արցախի բնակչությանը հասցրել է բնաջնջման եզրին. ԱՀ ԱԺ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

ԱՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում է հայտարարության նախագիծ՝ հրադադարի խախտումների վերաբերյալ։

Արցախի Հանրապետության խորհրդարանը միաձայն ընդունեց Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող հայտարարություն։

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, մինչև հայտարարությունն Ազգային ժողովում ներկայացնելը, հանդես եկավ ելույթով՝ ընդգծելով, որ Ադրբեջանն Արցախի բնակչությանը հասցրել է բնաջնջման եզրին․ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում անընդունելի է իրենց համար։

«Դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը։ Փոքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը։ Ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,– շեշտեց Թովմասյանը։

Արցախի ԱԺ նախագահը նաև ընդգծեց, որ իրենք բարձր են գնահատում ԵԽԽՎ–ի` «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» խորագրով բանաձևը, ԱՄՆ–ի կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության վերաբերյալ հայտարարությունները, Ֆրանսիա–Արցախ բարեկամական շրջանակի` «Խոսքից պետք է անցնել գործի» հայտարարարությունը։

Արթուր Թովմասյանը դիմեց ՄԱԿ–ին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներին` Բաքվի նկատմամբ պատժամիջոց կիրառելու համար․ «Կարծում եմ՝ քաղաքակիրթ աշխարհն ունի բոլոր լծակները համապատասխան պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի ռեժիմի դեմ, քանզի Ադրբեջանը ոչ միայն արհամարհում, այլև ոտնահարում է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները»:

Մանրամասները՝ տեսանյութում։