Audi-ի սկանդալային դատավարությունն ավարտվել է․ նախկին ղեկավարը դատապարտվել է պայմանական ազատազրկման և 1 մլն եվրո տուգանքի

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Գերմանական Audi ավտոընկերության նախկին ղեկավարը դատապարտվել է 21 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման այն բանից  հետո, երբ իրեն մեղավոր է ճանաչել խարդախության մեջ՝ կապված ընկերության արտադրանքի արտանետումների սկանդալի հետ, գրում է Euronews-ը։

Հաղորդվում է, որ Մյունխենի դատանարը Ռուպերտ Շտադլերին պարտավորեցրել է վճարել ավելի քան 1 մլն եվրո տուգանք հետաքննության հետ համաձայնության շրջանակում, ինչպես նաև վճարել դատական ​​ծախսերը: Մյուս երկու մեղադրյալները ստացել են ավելի կարճ ժամկետով պայմանական պատիժներ և ավելի փոքր տուգանքներ։ Դատական գործընթացը շարունակվում էր երկուսուկես տարի։

«Այս խոստովանությունն ուշագրավ է մի քանի առումներով: Առաջին անգամ գերմանական ավտոարտադրողի գործադիր տնօրենը լիովին համաձայնել է դատախազության կողմից իրեն առաջադրված խարդախության մեղադրանքին: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում այդ մակարդակի ոչ մի ղեկավար երբևէ դա չի արել»,- ասել է մյունխենյան դատարանի մամուլի քարտուղար Լորան Լաֆլերը։

Շտադլերը, որը ղեկավարում էր Audi-ի և Volkswagen-ի լյուքս բաժինը, խոստովանել է, որ թույլ է տվել մեքենաներում տեղադրել արտանետումների կանխարգելման հայտնաբերման ծրագրակազմ և դրանք շուկա դուրս բերել նույնիսկ այն բանից հետո, երբ գործը բացահայտվել է ԱՄՆ քննիչների կողմից:

Հանրահայտ Dieselgate սկանդալը գերմանական ավտոհսկային արժեցել է մոտ 28 միլիարդ եվրո տուգանք:

Էմմա  Չոբանյան