Պուտինը խոստովանել է, որ «Վագները» ֆինանսավորվել է պետության կողմից

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

«Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ֆինանսավորումն ամբողջության ապահովվել է պետության կողմից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում զինծառայողների հետ հանդիպմանը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ուզում եմ, որ բոլորս իմանանք այդ մասին։ «Վագներ» խմբի ֆինանսավորումն ամբողջությամբ պետություն էր ապահովում՝ ՊՆ-ից, պետական բյուջեից։ Մենք ամբողջությամբ ֆինանսավորել ենք այս խումբը»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ 2022 թվականի մայիսից այս տարվա մայիս իշխանությունները մարտիկների ֆինանսական աջակցության և խրախուսական վճարների համար խմբին վճարել են ավելի քան 86 մլն ռուբլի։

Պուտինը նշել է, որ «Վագների» սեփականատերը՝ «Կոնկորդ» ընկերությունը (պատկանում է Եվգենի Պրիգոժինին), մեկ տարվա ընթացքում Վոենտորգի միջոցով 80 միլիարդ ռուբլի է վաստակել։

«Հուսով եմ, որ ոչ ոք ոչինչ չի գողացել կամ քիչ է գողացել, բայց մենք կզբաղվենք այս ամենով»,- ասել  էնա։

ՌԴ իշխանությունները հերքում էին, որ այս խմբավորումը որևէ կերպ կապված է պետության հետ։ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այդ պնդումների պատճառով Պուտինին մեղադրել էր ստելու մեջ։

«Մեկ տարի առաջ ես խոսեցի Պուտինի հետ, և նա ինձ վստահեցրեց, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի «Վագներ» խմբի հետ»,- ասել էր նա:

Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո էլ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ««Վագները» մասնավոր ռազմական ընկերություն է, որը պետության հետ կապ չունի»։

Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինյալները ղեկավար Եվգենի Պրիգոժինի գլխավորությամբ  ապստամբություն էին սկսել և հունիսի 24-ի գիշերը մտել Դոնի Ռոստով, այնուհետև շարժվել դեպի Մոսկվա, բայց չէին հասել մայրաքաղաք։ Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։

Էմմա Չոբանյան