Վոլոդինը պահանջել է պարզել, թե պաշտոնյաներից ովքեր են լքել երկիրը Պրիգոժինի ապստամբության ժամանակ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն Անվտանգության հաձնաժողովի ղեկավարին հորդորել է պարզել, թե պաշտոնյաներից և քաղաքացիական ծառայողներից ովքեր են փորձել լքել երկիրը Եվգենի Պրիգոժինի ապստամբության ժամանակ, գրում է RTVI-ը։

«Մենք դատապարտում ենք նրանց, ովքեր ծանր պահին լքել են Ռուսաստանը։ Դա պետք է պատժվի։ Անվտանգության կոմիտեի ներկայացուցիչներին խնդրել ենք վերլուծել, թե ովքեր են փորձել հեռանալ Ռուսաստանից։ Սա դավաճանություն է: Մենք պետք է իրերն իրենց անուններով կոչենք: Սա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր զբաղեցնում են պետական ​​պաշտոններ, աշխատում են կորպորացիաներում»,- ասել է Պետդումայի նախագահը։

Վերահսկիչ հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Մոսկվայի քաղաքապետի թեկնածու Դմիտրի Գուսևն էլ դիմել է «Ռոսավիացիա»-ին՝ առաջարկելով հրապարակել պաշտոնյաների և գործարարների ցուցակները, որոնք լքել են երկիրը հունիսի 24-ին։

Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինյալները ղեկավար Եվգենի Պրիգոժինի գլխավորությամբ  ապստամբություն էին սկսել և հունիսի 24-ի գիշերը մտել Դոնի Ռոստով, այնուհետև շարժվել դեպի Մոսկվա, բայց չէին հասել մայրաքաղաք։ Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։

Էմմա Չոբանյան