Էրմիտաժի պաշտոնական հյուրանոցը դարձել է Ադրբեջանի սեփականությունը

Լուրեր

25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
Բոլորը

Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի պաշտոնական հյուրանոցը դարձել է Ադրբեջանի սեփականությունը, գրում են տեղական լրատվամիջոցները։ Դատելով Ռոսռեեստրի փաստաթղթերից՝ հյուրանոցի նոր սեփականատիրոջ՝ Ադրբեջանի Ֆինանսների նախարարության կողմից ստեղծված «Ագրարկրեդիտ» ոչ բանկային կազմակերպությունը հունիսի 15-ին հյուրանոցի սեփականության իրավունք է ստացել:

Նշվում է, որ ընկերությունը ծրագրում է թարմացնել շենքի ներսի հնացած ինտերիերը և պահպանել հյուրանոցային բիզնեսը:

«Ադրբեջանի Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության որոշման համաձայն՝ այն կշարունակի մնալ նույն մակարդակի հյուրանոց, որը կենտրոնացած է ինչպես Ռուսաստանի ներքին զբոսաշրջության, այնպես էլ օտարերկրյա հյուրերի ընդունելու ուղղությամբ: Հուսով ենք, որ կկարողանանք պայմանավորվել «Էրմիտաժ» թանգարանի ղեկավարության հետ, որ պահպանենք արտոնագրված անվանումը։ Դիմումն արդեն պատրաստ է»,- հայտնել է «Ագրարկրեդիտ» ընկերության ներկայացուցիչ Իզմիր Իսմայիլովը։

The Hermitage Hotel-ը ստեղծվել է 2008 թվականին՝ հրդեհից ավերված Սննդի արդյունաբերության աշխատողների մշակույթի տան պատմական շենքում՝ Բալթյան միջազգային ներդրումային ընկերության կողմից, որը պատկանում էր ադրբեջանցի գործարար Էլշան Բաբաևին։ Շենքը նույնպես նրան էր պատկանում։

2008 թվականից շենքի վերակառուցումը ֆինանսավորվում է Ադրբեջանի միջազգային բանկի ռուսական դուստր ձեռնարկության՝ МБА-Москва բանկի միջոցով։ Հյուրանոցը գործարկվել է 2013 թվականին, այն ստացել է պետական ​​Էրմիտաժ թանգարանի պաշտոնական հյուրանոցի կարգավիճակ, ապրանքային նշանի օգտագործման արտոնագրային պայմանագրի ժամկետը լրանում է 2028 թվականի մայիսին։

2016 թվականին Ադրբեջանի Միջազգային բանկը պահանջել է մարել 35 միլիոն դոլարի պարտքը։ Արդյունքում սկսվել է երկար իրավական պայքար, որի ընթացքում հյուրանոցը հանվել է աճուրդի, և Բաբաևը դարձել է կրեդիտորական պարտքերը մարելուց խուսափելու քրեական գործով ամբաստանյալ։

Էմմա Չոբանյան