Բելգիայում ու ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է Լաչինի միջանցքի մոտ պարեկություն իրականացրած Եվրախորհրդարանի պատգամավորներին

Լուրեր

16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
Բոլորը

Բելգիայում և Լյուսեմբուրգում Ադրբեջանի դեսպան, ինչպես նաև ԵՄ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Վագիֆ Սադիգովը սպառնացել է Հայաստան այցելած և Հակարիի կամրջի մոտ՝ Լաչինի միջանցքի հարևանությամբ պարեկություն իրականացրած Եվրախորհրդարանի պատգամավորներին։

Անդրադառնալով Հակարիի կամրջի մոտակայք եվրապատգամավորների այցերին՝ նա Թվիթերում գրել է․ «Նրանք գիտեն, թե ինչ են անում իրենց պաշտպանելու համար։ Ադրբեջանում արտադրված «Իստիգլալ ԻՍՏ-14.5» դիպուկահար հրացանն ունի մոտ 3000 մետր կրակի արդյունավետ հեռահարություն։ Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանի պետական սահմանից»,- գրել է ադրբեջանցի դեսպանը։

Այս սպառնալիքին անդրադարձել է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոն։

«Արդյո՞ք սա սպառնալիք է Եվրախորհրդարանի անդամների նկատմամբ։ Իսկապե՞ս այն գալիս է ադրբեջանցի «դիվանագետից»։ Ի՞նչ մակարդակի է իջել Ադրբեջանի դիվանագիտությունը։ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չհարգելով և 120,000 մարդկանց պատանդառության մեջ պահելով՝ հպարտանալու ոչինչ չկա։ Արդյո՞ք դա ձեզ ստիպում է կորցնել ձեր նյարդերը: Մենք՝ ուժեղ արժեքներ ունեցող եվրոպացիներս, տպավորված չենք։ Մենք կշարունակենք աջակցել խաղաղությանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ հարգանքին»,- գրել է նա թվիթերյան իր էջում։

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում գտնվող Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի պատվիրակները, Նատալի Լուազոյի գլխավորությամբ, Գորիսում այցելել էին ՀՀ-ում Եվրոպական դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ կենտրոն՝ տեղում առավել հստակ պատկերացում կազմելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային տարածքներում անվտանգության իրավիճակի մասին։ Այնուհետև պատվիրակությունը միացել էր EUMA-ին՝ հայկական կողմից պարեկություն անելու Հակարիի կամրջի մոտ, որը տանում է դեպի Լաչինի միջանցք:

Էմմա Չոբանյան