«Վագների» վարձկանների ապստամբությունը խարխլել է Պուտինի դիրքերը․ AP

Լուրեր

25.02.2026 | 23:29
Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը
25.02.2026 | 23:25
Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան
25.02.2026 | 23:13
Չինաստանն ու Գերմանիան պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունը. Մերցը հանդիպել է Սի Ցզինպինին
25.02.2026 | 22:58
Վարչապետը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալներ է նշանակել
25.02.2026 | 22:43
Ըստ թուրք պատգամավորի՝ Ադրբեջանն իրականում սկսել է փուլ առ փուլ իրականացնել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը
25.02.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.02.2026 | 22:14
Մոսկվայի դատարանը Google-ին ու Telegram-ին տուգանել է
25.02.2026 | 21:59
Հարություն Պապյանը որոնվում է որպես անհետ կորած
25.02.2026 | 21:42
Ադրբեջանի կառավարական աղբյուրները պնդում են, թե Վաշինգտոնում Ալիևի դեմ բողոքի ցույցերի հետևում կանգնած է Ռուսաստանը
25.02.2026 | 21:31
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
25.02.2026 | 21:14
Պաշտոնանկություններ ՆԳՆ-ում՝ աղմկոտ սպանություններից հետո․ արդյո՞ք կապ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 21:00
ՌԴ-ն թրաֆիքինգի է ենթարկել ՀՀ-ին․ սեպտեմբերի 3-ի վթարի հետևանքը պիտի վերացնենք, բայց իշխանությունը դանդաղում է ԵՄ գնալիս․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:48
Թուրքիան հերքում է ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրան ներխուժելու մտադրության մասին պնդումները
25.02.2026 | 20:35
ՌԴ-ն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
25.02.2026 | 20:22
Չպետք է լիներ բանտում, բայց մահացավ անազատության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարման 20 տարիների ընթացքում առաջին անգամ նրա հզորությունը մազից կախված վիճակում էր հայտնվել այս շաբաթվա վերջին, գրում է AP-ն։

Եվ չնայած ապստամբ ուժերը, որոնք շարժվում էին դեպի Մոսկվա, հետ դարձան, Պուտինը կպայքարի երբեմնի լիակատար վերահսկողություն ունեցող ղեկավարի կերպարը վերադարձնելու համար։ Սա նրա կառավարման համար երկրի ներսում հետագա մարտահրավերներ կարող է առաջացնել ու թուլացնել Ուկրաինայի պատերազմում ՌԴ ձեռքը։

Տպավորիչ հեշտությամբ և Ռուսաստանի պաշտպանության նախարարին պաշտոնանկ անելու հայտարարված նպատակով՝ Եվգենի Պրիգոժինի վագներական զորքերը ներխուժեցին Դոնի Ռոստով՝ 1,1 միլիոնանոց քաղաք և գրավեցին այնտեղ գտնվող ռազմական շտաբը: Այնուհետև նրանք շարունակեցին շարժվել հարյուրավոր կիլոմետրեր հյուսիս՝ կայծակնային երթով դեպի մայրաքաղաք՝ չհանդիպելով որևէ լուրջ դիմադրության:

Ոմանք նույնիսկ ոգևորվել էին, քանի որ Պրիգոժինը որպես կոռումպացված և ապաշնորհ վերնախավի թշնամի էր ներկայանում:

«Այս ամբողջ դրվագը իսկապես խորը անհանգստություն է սերմանել ՌԴ էլիտաների շրջանում», – ասում է Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ռուսաստանի և Եվրասիայի գծով ավագ գիտաշխատող Նայջել Գուլդ-Դեյվիսը: Ռուսաստանի առաջնորդի երբեմնի հովանավորյալի գործողությունները «լրջորեն խաթարել են Պուտինի հանդեպ վստահությունը նրա շրջապատում կարևոր մարդկանց շրջանում»:

Մի քանի ժամվա ընթացքում Կրեմլն անզոր էր թվում, երբ Վագների ավտոշարասյունները շրջում էին Ռուսաստանով, երբեմն ջարդում ճանապարհի արգելապատնեշները և խոցում ուղղաթիռները, որոնք ուղարկվում էին զինվորականների կողմից՝ նրանց կանգնեցնելու հուսահատ փորձով:

Թեև Կրեմլը փորձեց գործարքը ներկայացնել որպես իմաստուն քայլ, որն օգնեց խուսափել մոտալուտ արյունահեղությունից, այնուամենայնիվ սա ուշագրավ փոխզիջում էր մի մարդու համար, որն անողոք կերպով ճնշել է այլախոհության ցանկացած նշան և երբեմն դաժանորեն լռեցրել թշնամիներին, որոնք համարձակվում են քննադատել իրեն:

Պրիգոժինի արագ ներումը հակադրվում է այլախոհների և ուկրաինական պատերազմի քննադատների նկատմամբ Կրեմլի մեթոդական ճնշումներին, ովքեր ենթարկվում են հետապնդման, բռնի աքսորի կամ նույնիսկ՝ բռնի մահվան: Պուտինյան Ռուսաստանում շատերի համար նրա ապստամբությունը աններելի թուլության նշան էր:

«Պրիգոժինը ցույց տվեց, որ հնարավոր է անպատիժ գրավել միլիոնանոց քաղաքը, պահանջներ ներկայացնել երկրի ղեկավարությանը, հրաժարվել նրա հրամանները կատարելուց և ռազմական երթ կազմակերպել դեպի Մոսկվա՝ ճանապարհին սպանելով ռուս զինվորներին», – ասում է թոշակառու Վիկտոր Ալքսնիսը՝ Խորհրդային ռազմաօդային ուժերի գնդապետ և ՌԴ ներկայիս իշխանությունների կոշտ քննադատ: «Ռուսաստանը մեկ քայլով մոտեցել է իր վերջնական և անուղղելի փլուզմանը»։

Քաղաքական վերլուծաբան Կիրիլ Ռոգովը, որը երկար ժամանակ ուսումնասիրել է Պուտինի քաղաքականությունը, նկատել է, որ խնդիրը Ռուսաստանի նախագահի կողմից է ստեղծվել. նա հանդուրժեց Պրիգոժինի վիճաբանությունը բարձրագույն զինվորականների հետ՝ որպես Ուկրաինայում ռազմական կոպիտ սխալների մեղքը բարդելու իր ռազմավարության մաս ու հանդուրժեց վերնախավի անդամներին խաղը միմյանց դեմ՝ ակնհայտ համոզմունքով, որ նա կարող է լիովին վերահսկել Պրիգոժինին:

«Գոլեմի ստեղծողը միշտ մտածում է, որ կարող է կանգնեցնել նրան, և դա իրեն ավելի համոզիչ տեսք է տալիս՝ ուրիշներին վախեցնելու համար», – գրել է Ռոգովը մեկնաբանության մեջ՝ նկատի ունենալով հրեական բանահյուսության մեջ կենդանացած կավե արարածին։

Պուտինն, ի վերջ, կանգնեցրեց Պրիգոժինին, բայց թանկ գնով, ամփոփում է հոդվածագիրը։

Տաթև Ֆռանգյան