ԱՄՆ-ն ազդակներ չի տեսնում, որ ՌԴ-ն մտադիր է Ուկրաինայում միջուկային սպառազինություն կիրառել

Լուրեր

26.02.2026 | 12:34
Ընտանիքի անդամների միջև փոխանցվող մինչև 1 մլն դրամը չի հայտարարագրվի. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:21
ՌԴ-ն Ուկրաինայի մի քանի շրջանների զանգվածային հարված է հասցրել
26.02.2026 | 12:12
Ռոնալդուի գոլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:00
Փաշինյանը՝ ռուսական բազայի մասին // Ալիևը մայիսին Երևան չի ժամանի․ ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 11:55
Մեր լսարանի վրա մեծ ազդեցություն ունեցող ռուսական ալիքները մնում են․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:50
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 11:44
Կրկնակի գումար է հատկացվել. հաստատվեց ակադեմիական քաղաքի հայեցակարգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:39
Ապամոնտաժվել են Սևանա լճին ափամերձ 65 շինություններ, այդ թվում՝ Աշոտյանի եղբոր, Գեղարքունիքի նախկին մարզպետի որդու քոթեջները․ ԳԴ
26.02.2026 | 11:36
Մարդու իրավունքները հաճախ գործիք են դառնում քաղաքական դերակատարների ձեռքին․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:33
Ստրանջա․ Անուշ Գրիգորյանը հաղթել է, Բազեյանը, Չալոյանը և Քոչարյանը պարտվել են
26.02.2026 | 11:28
Ժողովրդին ասացի` ոտքի կանգնեք և մեր կառավարությանը հեռացրեք, ես վերջ եմ տալիս ղարաբաղյան շարժմանը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:20
Մենք և մեր մամուլը շատ անելիքներ ունենք թերությունները շտկելու համար, որոնք չափից շատ են. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:17
Չեմպիոնների լիգա․ հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները
26.02.2026 | 11:11
Հումանիտար խնդիրներ կան Ադրբեջանի հետ, համոզված ենք, որ կլուծենք, լարվածություն չկա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:07
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով
Բոլորը

ԱՄՆ իշխանությունները ազդակներ չեն տեսնում, որ Ռուսաստանը մտադիր է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ Վաշինգտոնը նաև չի տեսնում Զապորոժիեի ԱԷԿ-ի  պայթեցման վտանգ, սակայն ուշադիր հետևում են ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Չնայած բուռն հռետորաբանությանը, մենք չենք տեսել որևէ ազդակ, որ Ռուսաստանն ունի  Ուկրաինայի տարածքում միջուկային զենք կիրառելու մտադրություն։ Եվ ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք չենք տեսել որևէ բան, որը կստիպի մեզ փոխել մեր սեփական ռազմավարական զսպման դիրքորոշումը»,- լրագրողներին ասել է Քիրբին։

Մեկնաբանելով ուկրաինացի պաշտոնյաների հայտարարությունները Զապորոժիեի ԱԷԿ-ի Ռուսաստանի կողմից հավանական պայթեցման նախապատրաստության մասին՝ Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ Միացյալ Նահանգները «ոչ մի նշան չի տեսնում, որ այդ սպառնալիքը մոտ է»: «Բայց մենք շատ, շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին», – հավելել է Քիրբին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը դիտարկում է Զապորոժիեի ատոմակայանում ռադիացիայի արտանետմամբ ահաբեկչական գործողության սցենարը։