Ֆրանսիական կողմը պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում․ դեսպանը՝ ԿԳՄՍ նախարարին

Լուրեր

25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
Բոլորը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթության, մշակույթի ու երիտասարդության ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդմանը, բազմաոլորտ համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով համատեղ իրականացվող ծրագրերին՝ ԿԳՄՍ նախարարը հատկապես կարևորել է Ֆրանսիայի աջակցությունը՝ ուղղված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման խորացմանը և ծրագրի ընդլայնմանը, որը նպաստում է դպրոցներում ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք այլ ծրագրեր:
Ժաննա Անդրեասյանը դեսպանին տեղեկացրել է, որ 2023 թ. Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրերի շրջանակում Հայաստանը մասնակցել է Փարիզի Սինեմատեկում անցկացվող «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված ֆիլմերի միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնին, որտեղ ցուցադրվել են Համո Բեկնազարյանի «Դուստր», «Տունը հրաբխի վրա» և «Երկիր Նաիրի» ֆիլմերը: Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի«Կաննի դասականներ» բաժնում ցուցադրվել է հայկական կինոժառանգության բացառիկ նմուշներից՝ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև ես եմ» վերականգնված ֆիլմը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ֆրանսիայում և Հայաստանում Շ. Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև ֆրանսիական կողմի աջակցությամբ իրականացվող «Հայաստան. մշակութային ժառանգության պահպանում, արժևորում և մասնագետների պատրաստում» ծրագրին:

Դեսպան Անն Լույոն ներկայացրել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: