Նովոսիբիրսկում վերաբացվել է «Վագների» հավաքագրման կենտրոնը

Լուրեր

18.11.2026 | 12:10
Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ-ն բյուջեի նախագիծը կքննարկի // Քամու ուժգնացում է սպասվում․ ԼՈՒՐԵՐ
18.11.2026 | 12:09
Աշխարհի առաջին ռակետը հաղթանակով է մեկնարկել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 12:04
Հայաստանում սննդամթերքի, կոշկեղենի, ավտոպահեստամասերի և այլ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրեր են իրականացվում
18.11.2026 | 12:01
Nvidia-ն մերժել է Ջենսեն Հուանգի՝ գլխավոր տնօրենի պաշտոնին վերադառնալու առաջարկը
18.11.2026 | 11:52
Ինչքա՞ն է բյուջեի ճեղքվածքը այս տարի․ Նարեկ Կարապետյանը՝ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 11:44
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացն է քննարկել
18.11.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.11.2026 | 11:38
Կոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը․ ՀՌՀ-ի անունից մեկնաբանություններ են հրապարակվել
18.11.2026 | 11:31
Ուկրաինան Կրասնոդարի երկրամասում երկու նավթավերամշակման գործարանների է հարվածել․ տուժածներ կան
18.11.2026 | 11:22
ՀՀ ՔԿ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է քրեական գործերով իրավական օգնության արդյունավետության բարձրացումը
18.11.2026 | 11:12
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն առաջին օրը հաղթել է Ռիխարդ Ռապորտին
18.11.2026 | 11:04
Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից առաջ
18.11.2026 | 10:56
Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
Բոլորը

Նովոսիբիրսկում աշխատանքն է վերսկսել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման վարձկանների հավաքագրման կենտրոնը, գրում է Meduza-ն։

«Հավաքագրումն ընթացքի մեջ է», – ՏԱՍՍ-ին ասել է կենտրոնի աշխատակիցը:

Նշվում է, որ շենքի մուտքի մոտ, որը գտնվում է Նովոսիբիրսկի կենտրոնում, կրկին կախվել են գովազդային պաստառներ, որոնք հանվել էին հունիսի 24-ին։ Միաժամանակ, Սանկտ Պետերբուրգում ևս «Վագներ կենտրոնը» վերսկսել է աշխատել։ Ըստ ԶԼՄ-ների՝ այժմ այնտեղ վերադարձվում են խուզարկությունների ժամանակ առգրավված համակարգիչները։

Հավելենք, որ «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի ապստամբության մեկնարկից հետո սկսել էին շտապ փակել խմբավորման հավաքագրման կետերը, ինչպես նաև հեռացնել հավաքագրման գովազդային պաստառները:

Հիշեցնենք, որ «Վագների» զինյալներն ապստամբություն էին սկսել և հունիսի 24-ի գիշերը մտել էին Դոնի Ռոստով, որից հետո շարժվել դեպի Մոսկվա։ Նրանք, սակայն, ՌԴ մայրաքաղաք չեն հասել։ Հունիսի 24-ի երեկոյան «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հակառակ ուղղությամբ հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Պրիգոժինը մեկնելու է Բելառուս։

Էմմա Չոբանյան