ՌԴ-ում գիտնականին 12 տարվա ազատազրկման են դատապարտել՝ «պետական դավաճանության» համար

Լուրեր

14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի քաղաքային դատարանը 12 տարի ժամկետով խիստ ռեժիմի գաղութում ազատազրկման է դատապարտել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի 71-ամյա պրոֆեսոր Վալերի Գոլուբկինին, որը մեղադրվում է պետական դավաճանության համար։ Նման դատավճիռ է պահանջել մեղադրող դատախազը։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Գոլուբկինը Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր է, տեխնիկական գիտությունների դոկտոր, Կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, գերձայնային ինքնաթիռների նախագծման վերաբերյալ գիտական աշխատությունների հեղինակ։

Գիտնականին մեղադրանք է առաջադրվել գերձայնային քաղաքացիական ինքնաթիռի վրա աշխատանքի մասին հաշվետվությունները արտասահմանում ներկայացնելու համար։ Նրան մեղադրել են պետական դավաճանության մեջ 2021 թվականին, այդ ժամանակից նա կալանքի տակ է։

Ձերբակալությունից վեց ամիս անց գիտնականը բանտից նամակ էր գրել, որում ասում էր, որ իր դեմ գործ է հարուցվել արագընթաց մարդատար ինքնաթիռի ստեղծման միջազգային նախագծին մասնակցելու պատճառով, որի աշխատանքային պլանը հաստատվել է Արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից։ Գոլուբկինը պնդում է իր անմեղության հարցում։

Փաստաբան Ալեքսանդր Տիմոշենկոն BBC-ին ասել է, որ գիտնականը նույնիսկ պետական գաղտնիքներին հասանելիություն չի ունեցել։

«Նա տեսական ֆիզիկոս է, նա ինձ բացատրել է, թե տեսական ֆիզիկայի ինչ հարցերով է զբաղվում: Նա պետական գաղտնիքներին հասանելիություն չուներ»,- ասել է նա։

Փաստաբան Մարիա Էյսմոնտը հայտնել է, որ պաշտպանական կողմը կբողոքարկի դատավճիռը:

Տաթև Ֆռանգյան