Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է նոր հրթիռների ձեռքբերման, Թուրքիայից ԱԹՍ-ների գնման և համատեղ արտադրության ծրագրերի մասին

Լուրեր

13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
Բոլորը

Ադրբեջանը նոր հրթիռային համակարգեր է գնում նոր առաջադրանքների լուծման համար։ Այս մասին ադրբեջանական CBC հեռուստալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը։

«Ի լրումն այն հրթիռների, որոնք մենք ունենք, մենք համալրել ենք դրանց պաշարները պատերազմի ավարտից հետո, կա նաև որոշ հրթիռների արդիականացում, քանի որ որոշները ռազմական գործողությունների ժամանակ խնդիրներ ունեցան հակառակորդի ռադիոէլեկտրոնային համակարգերի հետ կապված։ Ընթացքի մեջ է նաև նոր հրթիռային համակարգերի գնումը, որոնք մեզ տալիս են բանակի առջև ծառացած նոր խնդիրների և Ադրբեջանի դեմ հնչող սպառնալիքների լուծումը»,-ասել է Հասանովը։

Հիշեցնենք՝ օրերս էլ Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևն էր հայտարարել, որ կնքվել են հեռահար հրթիռների մատակարարման պայմանագրեր։

Հասանովը նաև նշել է, որ Թուրքիայի զինված ուժերի մոդելով բանակի զարգացման աշխատանքների 70 տոկոսն իրականացվել է։ Նա հավելել է, որ այս տարի Թուրքիայի զինված ուժերի հետ միասին նախատեսվում է անցկացնել ԶՈՒ բոլոր ճյուղերի 16 համատեղ զորավարժություն, որից 6-ն արդեն անցկացվել են։

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը նաև հայտնել է, որ Թուրքիայի հետ ծրագրվում է համատեղ նախագիծ, որը ենթադրում է ոչ միայն Անկարայից նոր անօդաչու թռչող սարքերի ձեռքբերում, այլև դրանց համատեղ արտադրություն և շահագործում Ադրբեջանում։

«Այդ հարցերն արդեն լուծվում են, և մեր հանրությունը մոտ ապագայում կտեղեկացվի։ Որոշումն արդեն ընդունված է»,-հայտարարել է Հասանովը։

Էմմա Չոբանյան