Ես, ըստ անհրաժեշտության, խոսում եմ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական կողմն աշխատանքներ է տանում Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետի սահմանային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։ Այս մասին ԵԽԽՎ–ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսին ասաց ԱԺ փոխխոսնակ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

ԱԺ փոխնախագահի հավաստմամբ՝ վերջին պայմանավորվածությունը եղել է այն, որ զբոսաշրջային սեզոնի սկզբում պետք է ցամաքային սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար․ «Հայկական կողմն աշխատանքներ է տանում Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետի սահմանային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։ Այդ աշխատանքներն առաջիկայում կավարտվեն, և Հայաստանը հույս ունի, որ թուրքական կողմը նույնպես կպահպանի պայմանավորվածությունները և այս ամառվա ընթացքում դրանք կիրագործվեն»։

Քաղաքական գործչի խոսքով` ընդհանուր առմամբ, բանակցությունների գործընթացը չի դադարում․ «Ես, ըստ անհրաժեշտության, խոսում եմ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, գործընթացը կանգ չի առել։ Այս պահին նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա, եթե լինի, համապատասխան կարգով հանրությունը կտեղեկացվի»։

Հարցին, թե ինչու հիմա նախկին դիվանագիտական ակտիվությունը չկա, Ռուբինյանը պատասխանեց, որ կողմերը հստակ պայմանավորվածության իրականացման շուրջ են աշխատում, ներկայիս իրավիճակում վստահության որոշակի դեֆիցիտ կա, սակայն նախանշված ծրագրերի իրականացումը կարող է բարձրացնել վստահության մակարդակը։

Մանրամասները՝ տեսանյութում։