Մենք պետք է միաժամանակ տարբեր միջազգային կազմակերպություններում ճնշումը մեծացնենք. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային կառույցների կողմից ընդունվող բանաձևերը և դատական որոշումները պետք է դիտարկել միահյուսված, քանի որ ոչ մի առանձին բանաձևով հնարավոր չէ լուծել խնդիրը։ Այս մասին ԵԽԽՎ–ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

ԱԺ փոխնախագահի դիտարկմամբ՝ ԵԽԽՎ–ում ընդունված փաստաթուղթը Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ևս մեկ լծակ է տվել։

«Մենք պետք է միաժամանակ տարբեր միջազգային կազմակերպություններում ճնշումը մեծացնենք։ Այս բանաձևը կարող է օգտագործել նաև դատական գործընթացներում, որոնք կան, և այսպես շարունակ» ,- նշեց Ռուբինյանը՝ ընդգծելով, որ կարճաժամկետ հեռանկարում դժվար է ասել, թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ բանաձևն ինչ օգուտ կբերի, բայց երակարաժամկետ հեռանկարում այն ավելացնում է հայկական կողմի գործիքակազմը։

Ռուբինյանի խոսքով՝ փաստաթղթի քննարկումների ժամանակ որոշ խորհրդարանականներ արդեն իսկ հարց են հնչեցրել, թե արդյոք Ադրբեջանը կարող է այս ամենից հետո շարունակել անդամակցությունը ԵԽ–ին։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ–ն հունիսի 22-ին քվեարկությամբ ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որում հստակ ասվում է, թե Լաչինի միջանցքով չկա ազատ և անվտանգ տեղաշարժ։

Մանրամասները՝ տեսանյութում։