ԵՄ-ն 3,5 միլիարդ եվրոյով ավելացնում է Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

Լուրեր

25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
Բոլորը

Եվրոպական խորհուրդը որոշել է բարձրացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի ընդհանուր ֆինանսական վերին շեմը 3,5 միլիարդ եվրոյով՝ հասցնելով ավելի քան 12 միլիարդ եվրոյի, որից ֆինանսավորվում է Ուկրաինային ռազմական օգնությունը։ Այս մասին հաղորդվում է Եվրոպական խորհրդի կայքում։

Ըստ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ սա Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորման երկրորդ ավելացումն է 2021 թվականին դրա ստեղծման օրից:

«Երկու տարուց պակաս ժամանակում հիմնադրամն ապացուցել է իր արդյունավետությունը: Սա ամբողջությամբ փոխել է այն, թե ինչպես ենք մենք աջակցում մեր պաշտպանական գործընկերներին»,- ասել է նա:

Խաղաղության եվրոպական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականի մարտին՝ ֆինանսավորելու ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության բոլոր գործողությունները կապված ռազմական և պաշտպանական հարցերի հետ՝ հակամարտությունների կանխարգելման, խաղաղության պահպանման և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման նպատակով։

Մասնավորապես, Խաղաղության եվրոպական հիմնադրամը թույլ է տալիս ԵՄ-ին ֆինանսավորել գործողություններ, որոնք ուղղված են ԵՄ անդամ չհանդիսացող երկրների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների կարողությունների հզորացմանը ռազմական և պաշտպանական հարցերում:

Հիմնադրամն արտաբյուջետային գործիք է։ Այն ստեղծվել է 2021-2027 թվականների համար 5,5 միլիարդ եվրո ընդհանուր ֆինանսական վերին շեմով, որն ավելացել է 2 միլիարդ եվրոյի առաջին համալրմամբ մինչև գրեթե 8 միլիարդ եվրո՝ 2023 թվականի մարտի 13-ից: Անդամ պետությունների մուծումները որոշվում են համախառն ազգային եկամտի բաշխման հիման վրա:

Տաթև Ֆռանգյան