Էրդողանն ու Ստոլտենբերգը քննարկել են ՌԴ-ում Պրիգոժինի ապստամբությունը

Լուրեր

25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը, փոխանցում է Անադոլու գործակալությունը։

Հաղոդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են Ռուսաստանում վերջին իրադարձությունները։ Նշվել է, որ Ռուսաստանում իրավիճակի ապաէսկալացումը կանխել է ուկրաինական ճակատում անդառնալի հումանիտար աղետները։ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները նոր հանգրվան կդառնան Ուկրաինայում արդար խաղաղության ճանապարհին։

Բանակցությունների ընթացքում շոշափվել է նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության թեման։ Էրդողանը նշել է, որ Անկարան պահպանում է կառուցողական վերաբերմունքը դաշինքին Ստոկհոլմի միանալու հարցում։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ քանի դեռ Շվեդիայում PKK/PYD/YPG ահաբեկչական կազմակերպության կողմնակիցներն ազատորեն գործում են, անիմաստ է այդ երկրում փոփոխել հակաահաբեկչական օրենսդրությունը։ Թուրքական կողմը նաև ընդգծել է «Անկարայի հանդեպ անարդարությունը F-35 կործանիչների մատակարարման համատեքստում, ինչպես նաև Թուրքիայի՝ F-16 կործանիչների հարցով դիմումները ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցի հետ կապելը»։

Ստոլտենբերգն իր հերթին Թվիթերում նշել է, որ Թուրքիան ու ՆԱՏՕ-ն շարունակում են համատեղ աշխատանքը դաշինքին Շվեդիայի միանալու հարցում։ Նրա խոսքով՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ «դրական բանակցություններ» է ունեցել Թուրքիայի նախագահի հետ։

Հիշեցնենք, որ ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման զինյալներն ապստամբություն էին սկսել և հունիսի 24-ի գիշերը մտել Դոնի Ռոստով, այնուհետև շարժվել դեպի Մոսկվա։ Սակայն հունիսի 24-ի երեկոյան «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո  «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։

Էմմա Չոբանյան