Ո՞ւր էիք դուք Մանվել Գրիգորյանի, Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իշխանության ներկայացուցիչները հերթական անգամ մերկապարանոց հայտարարություններ են անում. զավեշտն այն է, որ այստեղից փաստորեն հերքվում է սահմանադրական այն ինստիտուտը, որն անմիջական ժողովրդավարության մասին է խոսում, քաղաքացիների օրենսդրական նախաձեռնության մասին: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Իշխող խմբակցության պտգամավորն այս ինստիտուտի խոչընդոտները մի կողմ թողած, փորձում է հարցը տեղափոխել պատգամավորների իրավունքների դաշտ:

Երկրորդ, քննիչ հանձնաժողովի կազմավորման սկզբից սկսած մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել, մենք ասել ենք այլընտրանքային տարբերակ ևս, որը մերժվել է մեծամասնության կողմից: Այլընտրանքային տարբերակը հետևյալն էր՝ պետք է ստեղծվեր առանձին, անկախ իրավասու մարմին, և այդ մարմնում հավասարաչափ պետք է ներկայացված լինեին թե՛ իշխանության, թե ընդդիմության, թե՛ քաղհասարակության, թե՛ Արցախի, թե՛ ՄԻՊ-ի ներկայացուցիչները, և որը պետք է ոչ թե կարճ ժամկետում, այլ հստակ ձևակերպված 18 խնդիրների ուղղությամբ քայլեր պետք է իրականացներ․ այն, ինչ հիմա արվում է քննիչ հանձնաժողովում, մեղավորությունը Նիկոլ Փաշինյանի և սեփական քաղաքական թիմից տեղափոխումն է այլ դաշտ, խուսափելն է այդ պատասխանատվությունից»,-նշեց Մինասյանը:

Ընդդիմադիր պատգամավորն անդրադառնալով զենքի գնման գումարների վերաբերյալ տեղեկատվությանը, Մինասյանը նշեց․ «Բարձրաձայնելով թվերի մասին, ձեռքբերումների մասին՝ փաստորեն արձանագրում ենք, որ նույնիսկ եթե դա իրականություն է, ապա մինչև 2018 թվականը Հայաստանն ու Արցախը ապրում էին անկախ, փաստացի ամբողջական իրավունքների պաշտպանությամբ: Ձեր իշխանության ժամանակ՝ ամբողջությամբ կորուստ, մահ՝ և՛ տարածքների, և՛ մարդկային: Ու շարունակվում է դա:

Հիմա հարց. այդ ձեր ձեռքբերումներն ո՞ւր են, սպառազինության համար ձեր ծախսված գումարները որտե՞ղ են: Ինչո՞ւ այդ ծախսված գումարներն արդյունավետորեն պաշտպանություն չապահովեցին:

Սրանք հարեցր են, որոնք իրավասու մարմինները պետք է քննեն, այլ ոչ թե քաղաքական մեծամասնության այն կազմը, որի օրոք են եղել այս կորուստները»:

«Եվ վերջինը, հոգեքննությամբ անընդհատ զբաղվելը ոչ միայն ազնիվ չէ, այլ դրանով ձեզ եք վարկաբեկում: Պարոն Վիգեն Խաչատրյանի հոգուն հաստատ դրանով հանգստություն չեք բերում: Դուք մինչև հիմա չեք էլ հասկացել, որ մարդու հոգեհանգստին մասնակցությունն անձնական հարց է:
Երբ քաղաքականացնում եք այդ հարցերը, նույն ձևով կարող ենք ձեզ հարցնել՝ ո՞ւր էիք դուք գեներալ Մանվել Գրիգորյանի հուղարկավորությանն ու հոգեհանգստին, ո՞ւր էիք դուք Վիգեն Ստեփանյանի, Արմեն Գրիգորյանի, պատմաբան Արտակ Մովսիսյանի հոգեհանգստին:
Դուք հիմա ապացուցում եք, որ այն արժեքները, որոնք հայտարարել եք և եկել իշխանության, աստիճանաբար և կոպիտ ձևով ջարդելով՝ անցնում եք ամեն ինչի վրայով»,-ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։