«Ինչո՞ւ նիստից 15 րոպե ուշ եկաք․ բան կա՞ր, որին չէիք ուզում մասնակցել»․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչու՞ այսօր նիստից 15 րոպե ուշ եկաք, բան կար նիստի սկզբում, որին փորձեցիք չմասնակցե՞լ։ այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ դիմելով ընդդիմությանը՝ այս հարցն ուղղեց Քաղաքացիական պայմաանգիր խմբակցության պառգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նշենք, որ այսօր ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը հարգելով, այդ ժամանակ ընդդիմությունը դահլիճում չէր։

Վահագն Ալեքսանյանի դիտարկմամբ՝ առաջին անգամ չէ, որ ընդդիմությունը Սահմանադրության փոփոխությունների առաջամարտիկը լինելով հանդերձ՝ ինչ-որ նոր թեզեր է առաջ քաշում:

«Դրա վառ օրինակը այս օրերին հանդիսանում է ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքերը բոլկոտելը, կամ ավելի մարդկային լեզվով ասած՝ ընդդիմության գլխապատառ փախուստը: Սա լրիվ տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ, օրինակ, ընդդիմությունը չեկավ լսելու, որ 2008-2018թթ Հայաստանը գնել է ընդամենը 345 միլիարդ դրամի զենք, իսկ 2018-2020թթ՝ 609 միլիարդ դրամի զենք: Ի՞նչ է սա, եթե ոչ հայրենավաճառության մասին փաստական ապացույց»,- նշեց իշխանական պատգամավորը:

Ալեքսանյանը խորհրդարանական ընդդիմությանը հորդորեց ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին և տալ իրենց հուզող հարցերը, դիմումներն ու բողոքները․ «Բայց դուք չեք գա և չեք տա ձեր հարցերը, որովհետև չկա մի բան, որ դուք կարող եք արտաբերել, որպես մեղադրանք, ու դա չունենա հստակ ու ռացիոնալ պատասխան: Այս պատճառով էլ գլխապատառ փախուստի մեջ եք»:

Մանրամասները՝ տեսանյութում։