Արդեն բուհերում էլ կա ատեստավորման գործընթաց․ դա պետք է լինի ինքնավարության շրջանակներում․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Եթե ուսուցիչները կամավոր ատեստավորում անցնեն ու հավաքեն 60 տոկոսից ավելի միավոր, կմնան իրենց պաշտոնին։ Եթե կամավոր ատեստավորման արդյունքում ի հայտ գա, որ տվյալ առարկայի ուսուցիչը չունի բավարար գիտելիք, կարևոր որոշում պիտի կայացնենք՝ ամեն օր դասարան մտնելով՝ օգուտ է տալիս տվյալ ուսուցիչը, թե ոչ։

ԱԺ արտահերթ նիստում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ այս ամսին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Նախորդ ատեստավորումը, օրինակ` 700 ուսուցիչ չէր հաղթահարել ու նրանցից 650–ը դիմել էր մեզ` վերապատրաստման համար։ Աշնանը նորից կանցկացվի ատեստավորում, ու նրանք նորից կմասնակցեն»,- նշեց նախարարը։

Բարձրագույն կրթություն չունեցող 1300 ուսուցչի աշխատանքի ժամկետը, ըստ նախարարի, լրանում է այս տարվա օգոստոսի 20–ին։ Եվ միայն ատեստավորումից հետո պարզ կդառնա` նրանց պայմանագրերը կխզվե՞ն, թե՞ կշարունակվեն։

Անդրադառնալով բուհերում ատեստավորում անցկացնելու վերաբերյալ պատգամավոր Հովիկ Աղազարյանի առաջարկին, Անդրեասյանն ընդգծեց, որ տարբեր բուհեր արդեն ներդնում են ատեստավորման համակարգ․ «Օրինակ՝ ԵՊՀ-ում արդեն կա ատեստավորման գործընթաց։ Սակայն դա պետք է լինի ինքնավարության շրջանակներում, բուհի որոշած ընթացակարգերով ու տրամաբանությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։