Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կա՛մ կատեստավորվեն, կա՛մ այլևս չեն աշխատի դպրոցներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համակարգում դեռևս մնացել են 1300-ից մի փոքր ավելի ուսուցիչներ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն, բայց շարունակում են աշխատել դպրոցներում: Այս անձինք այլևս չեն կարողանալու աշխատել դպրոցներում՝ այս տարվա օգոստոսի 20-ից սկսած: Այս մասին Կառավարության առաջարկով ԱԺ-ում գումարված արտահերթ նստաշրջանի ժամանակ «ՀՀանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Պարզաբանելով, թե ինչով է պայմանավորված նախագծի ընդունման հրատապությունը՝ նախարարը նշեց․ «Շուրջ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով պետությունը ուսուցիչների համար սահմանել է պահանջ, որ վերջիններս ունենան պարտադիր բարձրագույն կրթություն, և տվել է որոշակի ժամանակ դպրոցներում գործող ուսուցիչներին այն պարագայում, եթե վերջիններս չունեին բարձրագույն կրթություն, սովորել և ձեռք բերել բարձրագույն կրթական աստիճան:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ուսուցիչների պարագայում գործել են տարբեր, այդ թվում՝ օբյեկտիվ հանգամանքներ բարձրագույն կրթություն չստանալու տեսանկյունից, առաջարկվում է, որպեսզի նրանց ընձեռենք հնարավորություն՝ մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին, և եթե կամավոր ատեստավորման գործընթացն այս ուսուցիչներն անցնեն հաջողությամբ, այսինքն՝ հավաքեն 60 տոկոս և ավելին, ապա նրանց տրվի հնարավորություն՝ շարունակելու իրենց ուսուցչական գործունեությունը: Եվ ինչպես նշեցի` այս ժամկետն արդեն մոտենում է, հետևաբար օրենսդրական կարգավորման հրատապության խնդիր ունեինք, որպեսզի կարողանայինք հավելյալ հնարավորություն ընձեռել ուսուցիչներին»։

Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ ուսուցիչների ատեստավորման գործընթացը շարունակվում է: Հաջորդ փուլը աշնանն է լինելու:

Նախագծով առաջարկվում է նաև ուսուցիչների թափուր տեղերը համալրելու մեխանիզմ, այն է՝ ուսուցիչների գործուղման հնարավորությունը մարզային ուսումնական հաստատություններ:

Նախարարի խոսքով՝ նախագծի շրջանակում մանկավարժի որակավորում ստանալու ծրագրում սովորող ուսանողներին ևս կրթության վերջին տարում հնարավորություն կտրվի դասավանդել գյուղական դպրոցներում մենթոր-ուսուցչի ուղեկցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։