ԱՄՆ-ում Միրզոյան-Բայրամով բանակցությունները կարող են տևել մինչև հունիսի 29-ը

Լուրեր

26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
Բոլորը

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը պատրաստ են խաղաղ բանակցությունների նոր փուլ սկսել վաղը՝ հունիսի 27-ին, որպեսզի փորձեն հաղթահարել տարաձայնությունները և կնքել երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր։ Այս մասին ադրբեջանական Թուրան գործակալությանը  հայտնել են Վաշինգտոնում երկու դիվանագիտական աղբյուրներ։

Նրանց խոսքով՝ բանակցությունները, որոնք ի սկզբանե պետք է սկսվեին երկու շաբաթ առաջ, հետաձգվել էին «ժամանակացույցի հետ կապված խնդիրների» պատճառով։ «Այլ պատճառ չկար, բացի ժամանակացույցի հետ կապված խնդիրներ»,-ասել է դիվանագետներից մեկը:

Հիշեցնենք, որ բանակցությունները հետաձգվել էին Ադրբեջանի խնդրանքով։

Սա պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հրավերով խաղաղ բանակցությունների երկրորդ փուլն է լինելու։ Սպասվում է, որ երկու երկրների ԱԳ նախարարները  վերսկսելու են իրենց փակ քննարկումները։ Ինչպես ասել է աղբյուրներից մեկը, հանդիպումը նախորդ անգամվա պես տեղի է ունենալու Արլինգթոնի Ջորջ Շուլցի արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում:

Մյուս աղբյուրն էլ հայտնել է, որ բանակցությունները կարող են տևել մի քանի օր, մինչև հունիսի 29-ը։ Լրատվամիջոցը նաև նշում է, որ երկու երկրների ԱԳ նախարարները նաև հանդիպելու են Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ։ Հավելենք, որ ԱՄՆ-ում նախորդ բանակցությունները տեղի էին ունեցել մայիսի 1-4-ը։

Էմմա Չոբանյան