Առաջարկում եմ շինաշխատանքները համաձայնեցված անել, որպեսզի փորված փոսեր չմնան․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

«Սևանի փողոցում բացված «անհուն հորն» ի՞նչ է եղել, վերջը վերականգնելո՞ւ ենք, Սևանի փողոցում, որ փորած է»,- այս մասին Երևանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ հետաքրքրվեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Զեկուցվեց, որ այս շաբաթ աշխատանքները կավարտվեն։

«Այսօր երեկոյան աշխատանքները կիրականացվեն, առավոտյան պետք է ավարտված լինենք»,- տեղեկացրեց շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը։

«Առաջարկում եմ սրանից հետո շինարարական աշխատանքները միշտ համաձայնեցված անել, որպեսզի երկար ժամանակով փորված փոսեր չունենանք փողոցներում,- ասաց Ավինյանը։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթվա ընթացքում Տիգրան Ավինյանին զայրացրել էր փաստը, որ երկար քննարկումներից հետո դարձյալ մայրաքաղաքում փոսալցման աշխատանքները պատշաճ չէին իրականացվում։

«Ինչքա՞ն ասեմ՝ փոսեր, փոսեր, փոսեր, փոսեր, ուզում եմ հասկանալ՝ մինչև ո՞ր ամիսն է ձգվելու։Ի՞նչ չունեք՝ ֆինա՞նս չունեք, ի՞նչ չունեք էլի, ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է խնդիրը։ Էս վերջին շաբաթն է, ուզում եք գնացեք, անձամբ լցրեք այդ ասֆալտը։ Հաջորդ երկուշաբթի ինձանից չնեղանաք», – հայտարարել էր Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։