Մոսկվայում չեղարկվել է «հակաահաբեկչական գործողության ռեժիմը»

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Վորոնեժի մարզում չեղարկվել է «հակաահաբեկչական գործողության ռեժիմը։ Այս մասին BBC-ի փոխանցմամբ հայտնել է ԱԴԾ-ն։

Ռուսաստանի երեք շրջաններում ռեժիմը սահմանվել էր Դոնի Ռոստովի և Մոսկվայի դեմ «Վագներ» ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի արշավի կապակցությամբ, որի առնչությամբ գործ է հարուցվել զինված ապստամբություն նախապատրաստելու հատկանիշներով։

Մերձմոսկովյան շրջանում արգելափակվել էին Օկայի վրայով անցնող երեք կամուրջները, Մոսկվայի մուտքերի մոտ ավազե պարկերով արգելապատնեշներ էին կառուցվել, զրահափոխադրիչներ էին կանգնեցվել։

Քաղաքապետ Սոբյանինը երկուշաբթի օրը Մոսկվայում հանգստյան օր էր հայտարարել նախքան հայտնի դառնալը, որ Պրիգոժինը համաձայնվել է իշխանությունների հետ գործարքի, իր վարձկաններին վերադարձրել է ճամբարներ, իսկ ինքը պետք է մեկնի Բելառուս։ Թե որտեղ է այժմ Պրիգոժինը, անհայտ է:

«Մենք վերացնում ենք հակաահաբեկչական գործողության ռեժիմի ներդրման հետ կապված բոլոր սահմանափակումները»,- գրել է Սոբյանինը Telegram-ի իր ալիքում։ Դպրոցներում ավարտական հանդիսությունները, որոնք պետք է տեղի ունենային այս շաբաթավերջին, տեղի կունենան հուլիսի 1-ին։