Ղազախստանում Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է եղել ՌԴ-ում տեղի ունեցողի ֆոնին

Լուրեր

11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
Բոլորը

ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը այսօր անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել և հանձնարարել պետական մարմիններին պատրաստ լինել արձագանքելու ճգնաժամային իրավիճակների առաջացման հնարավոր սպառնալիքներին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նախագահ Տոկաևի մամուլի ծառայությանը։

Ղազախստանի ղեկավարը լսել է վարչապետի, գլխավոր դատախազի, Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի, պաշտպանության, ներքին գործերի, արտաքին գործերի նախարարների զեկույցները Ռուսաստանում տիրող իրավիճակի հետ կապված հանձնարարականների կատարման միջոցառումների մասին: Նա կարևորել է երկրում ֆինանսատնտեսական կայունության ապահովման, ինչպես նաև Ղազախստանի քաղաքացիների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:

Նշվում է, որ ղազախստանցիները մտահոգությամբ են ընդունել իրավիճակը բարեկամ երկրում, որի հետ Ղազախստանն ունի աշխարհի ամենաերկար սահմանը: Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը Ղազախստանի ռազմավարական գործընկերն է:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել Ռուսաստանի իշխանության կողմից սահմանադրական կարգի հաստատման և իր քաղաքացիների անվտանգության ապահովման միջոցներին:

Տոկաևը հավանություն է տվել կառավարության կողմից մշակված գործողությունների օպերատիվ ծրագրին:

Հիշեցնենք, որ Դոնի Ռոստովում հունիսի 23–ի լույս 24–ի գիշերը «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ուժերը գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Քաղաքի ելումուտը վերահսկվում էր հսկիչ կետերով։ Խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ ՌԴ ԶՈւ–ն հրթիռա–ռումբային հարվածներ է հասցրել «Վագների» ճամբարներին, ինչը, սակայն հերքել էին ՌԴ ՊՆ–ն և ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս գործողությունները որակել էր հանցավոր արկածախնդրություն և դավաճանություն։

Ավելի ուշ ՌԴ արտգործնախարար Պեսկովը հայտարարեց, որ քրեական գործը կարճվել է, և Պրիգոժինը կարող է գնալ Բելառուս։