Հրդեհ է բռնկվել Վորոնեժի նավթի պահեստում. մինչ այդ պայթյուն է հնչել

Լուրեր

25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
Բոլորը

Վորոնեժում նավթապահեստում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը՝ տեղեկացնելով, որ հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Տեղում աշխատում են 100-ից ավելի հրշեջներ և 30 տեխնիկա: Նախնական տվյալներով զոհեր չկան»,- ասել է նա։

Սոցցանցերում կադրեր են հրապարակվում, որոնցում երևում է, որ հրդեհը սկսվել է, ենթադրաբար, պայթյունից հետո։ Տեսանյութում երևում է, որ մոտակայքում ուղղաթիռ է թռչում, սակայն պարզ չէ՝ արդյոք այն կապ ունի պայթյունի և հրդեհի հետ։

Հիշեցնենք, որ Վորոնեժի մարզում են «Վագներ» ռազմականացված խմբավորման զինյալները։ BBC-ի ու Reuters-ի տվյալներով՝ նրանք իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքի բոլոր ռազմական օբյեկտները։