Դեպի Վորոնեժ է շարժվում ռազմական տեխնիկայի շարասյուն

Լուրեր

25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
Բոլորը

Ռազմական տեխնիկայի շարասյունը M-4 Դոն դաշնային մայրուղով շարժվում է դեպի Վորոնեժ, հայտնում է Վորոնեժի շրջանի կառավարությունը։ Մարզի բնակիչներին խնդրել են չօգտվել մայրուղուց, գրում է Meduza-ն։

Ինչ զինտեխնիկայի մասին է խոսքը և ում է պատկանում այս շարասյունը՝ հաղորդագրության մեջ չի նշվում։
«Իրավիճակը վերահսկելի է։ Մարզի ուժային կառույցները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները մարզի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար»,- վստահեցնում է մարզպետարանը։
Հունիսի 23-ին Վագների հիմնադիր Եվգենի Պրիգոժինը փաստացի հայտարարել է Ռուսաստանում ռազմական հեղաշրջման փորձի մասին։ Նրան ենթակա վարձկանների ջոկատները պատրաստվում են «արդարության երթ» կազմակերպել։
Ռուսաստանի մարզկենտրոններից մեկը՝ Դոնի Ռոստովը, գրավել են «Վագների» վարձկանները։ Քաղաքի փողոցներում տանկեր կան։ Զինված մարդիկ շրջափակել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը, քաղաքային վարչությունը, ԱԴԾ-ի և ՆԳՆ վարչությունները։
Պրիգոժինը ուղերձ է տեսագրել Դոնի Ռոստովում՝ Հարավային ռազմական օկրուգի շտաբում։ Նա այնտեղ հանդիպել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովի և Գլխավոր շտաբի պետի տեղակալ Վլադիմիր Ալեքսեևի հետ։
«Մենք արգելափակում ենք Ռոստովը և գնում ենք Մոսկվա», – ասել է Պրիգոժինը: