«Առաջիկա 5 տարում Թուրքիան պիտի մոռանա ԵՄ անդամակցության մասին». ԵԽ պատգամավոր

Լուրեր

13.11.2026 | 11:48
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման հեռանկարներին. տեղեկացնում է ermenihaber-ը:

«Անցյալ տարի Վենետիկի հանձնաժողովի զեկույցից հետո մենք ԵԽ-ի անունից հայտարարել էինք, որ եթե վերջին սահմանադրական փոփոխություններն առանց խմբագրման կյանքի կոչվեն, ապա մենք հանդես կգանք Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները ֆորմալ առումով դադարեցնելու կոչով։ Ցավոք, հիմա եկել է հենց այդ պահը։ ԵԽ-ի դիրքորոշումը չի փոխվել։ Ցավոք, Թուրքիայի իշխանությունների կողմից էլ որևէ փոփոխութուն չկա։ Նման պայմաններում առնվազն առաջիկա 5 տարվա ընթացքում պետք է մոռանալ անդամակցության բանակցությունների մասին», նշել է Փիրին։

Նա հավելել է, որ Թուրքիան արդեն հատել է անթույլատրելիի սահմանը և այս տարվա Թուրքիայի զեկույցում անպայման կոչ կարվի դադարեցնել Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները։

Հոլանդացի զեկուցողը հիշեցրել է, որ Թուրքիայի դատական համակարգն անկախ չէ, իսկ խորհրդարանն այլևս զուրկ է օրենսդիր-վերահսկողի իր լիազորություններից։ 

«Քանի դեռ այս սահմանադրությունն ուժի մեջ է, և Թուրքիայում շարունակում է անփոփոխ մնալ մարդու հիմնարար իրավունքների, փոքրամասնությունների իրավունքների ոլորտում առկա վիճակը, մենք պետք է ազնիվ լինենք և կարողանանք տեսնել, որ մեր հարաբերություններնառկա պայմաններում չեն կարող հեռուն գնալ», – նշել է Փիրին։

Անդրադառնալով Թուրքիայի՝ Մաքսային միություն մտնելու հավանականությանը՝ Փիրին նկատել է, որ Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության նկատմամբ, ընդհանուր առմամբ, բացասական վերաբերմունք չկա։ «Սակայն դա չպետք է ընկալվի որպես քաղաքական նվեր՝ ի պատասխան Էրդողանի ճնշումներին։ Կարծում եմ դա է պատճառը, որ վերջին ամիսներին Բեռլինն առանձնապես չի ցանկանում Մաքսային միության ընդլայնման բանակցություններ սկսել» , -հավելել է հոլանդացի պատգամավորը։