«Վագներ»-ը հայտարարել է Դոնի Ռոստովում ռազմական օբյեկտների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
Բոլորը

Լուրերն այն մասին, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինվորականները, իբր, շրջափակել են Դոնի Ռոստովի վարչական շենքերը, ինքը՝ «Վագներ»-ի առաջնորդ Պրիգոժինը, չի հաստատել կամ հերքել․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

 

«Բախումներ են տեղի ունենում այն վայրերում, որտեղ զինվորական ղեկավարությունը կեղծ տեղեկություններ է հաղորդում մարտիկներին։ Իսկ այնտեղ, որտեղ զինվորներն են դիմավորում մեզ՝ Ռուսաստանի Ազգային գվարդիան և ոստիկանները, նրանք ուրախ թափահարում են ձեռքերը, և շատերն ասում են՝ «Մենք ուզում ենք գալ ձեզ հետ»։ Մեզ միացածներն արդեն 60-70 հոգի են, թեև դեռ ճանապարհի քիչ հատվածն ենք անցել։ Կարծում եմ՝ բանակի կեսը պատրաստ է մեզ միանալ»,- ասել է Պրիգոժինը։

Տելեգրամյան ալիքները, մեկնաբանելով քաղաքի կենտրոնում զինվորականների լուսանկարները՝ շարունակում են պնդել, որ «Վագներ»-ը «գրավել է Ռոստովը»։ Այլ աղբյուրներում այս տեղեկատվության հաստատումը չկա։

Meduza-ն վկայակոչելով ուկրաինացի լրագրող Անդրեյ Ցապլիենկոյի տեսանյութը, գրում է, որ «Ռոստովը, հավանաբար, գրավել են «Վագներ»-ի ջոկատները։ Նրանք առանց կռվի գրավել են քաղաքի կենտրոնը»։ Տեսանյութի հեղինակը պնդում է, որ զրուցել է զինված անձանցից մեկի հետ, և նա հաստատել է, որ իրենք «Վագներ»-ի մարդիկ են։

Բացի այդ, ՏԱՍՍ գործակալությունը Ռոստովից իր լուսանկարներում Հարավային ռազմական օկրուգի շտաբը շրջափակած զինված մարդկանց կոչել է «Վագներ»-ի անդամներ։

 

Մինչդեռ Conflict Intelligence թիմի վերլուծաբան Ռուսլան Լևիևը կարծում է, որ Դոնի Ռոստովի վարչական շենքերը շրջափակած զինյալները «Վագներ»-ի գրոհայիններ չեն, այլ ՌԴ պաշտպանության նախարարության զինվորականներն են։ «Ովքեր հասցրել են հագնվել, հասել են այնտեղ, բոլորին ահազանգել են, նրանք ոչ թե «իրենց յուրայիններին են շրջապատում», այլ դիրքեր են գրավում շենքի շուրջը, որպեսզի պաշտպանեն այն։ Միևնույն ժամանակ, հակառակորդը կարող է արդեն մոտակայքում լինել, այնպես որ դուք պետք է վերահսկեք իրավիճակը տների տանիքի, պատուհանների շուրջ»,- ասել է Լևիևը։

Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել էր իր ճամբարներին հարվածներ հասցնելու համար: «Հրթիռային հարված է հասցվել «Վագներ» ընկերության ճամբարներին: Բազմաթիվ զոհեր կան: Ականատեսների խոսքով` հարվածը հասցվել է թիկունքից, այսինքն` ՌԴ ՊՆ զինծառայողների կողմից»,- ասել է Վագները` հավելելով, որ հաջորդ քայլն իրենցն է լինելու։

Պրիգոժինը նաև հայտարարել էր, որ պատրաստվում է ռազմական հեղաշրջում իրականացնել Ռուսաստանում։