Քոչարյանը ստո՛ւմ է․ ինձ ազատեց՝ Մեղրիի փոխանակման ծրագիրը բարձրաձայնելու համար․ ՀՀԿ-ն գիտի՛, ինչու դա արեց․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ

-Նիկոլ Փաշինյանն օրերս 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում, ի թիվս այլ հանգամանքների, խոսեց նաև Մեղրիի վերաբերյալ բանակցային փաստաթղթերի մասին՝ հայտարարելով, որ Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու ծրագրի իրականացումը կանխել են Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը՝ իրենց կյանքով։ Այս կարծիքը նաև Դուք եք կիսում։ Կխնդրեմ փաստեր բերել։

-Նախ՝ ասեմ, որ այդ հանձնաժողովի նիստում Փաշինյանի ելույթի ժամանակ հնչեցին տեսակետներ, որոնք իսկապես վերաբերում են իմ ընտանիքին, ինձ ու իմ գործունեությանը։ Դրանցից մեկը Մեղրիի տարբերակով խնդրի լուծմանն անդրադառնալն էր, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան գալուն, երրորդը՝ արտախորհրդարանական հանդիպման ժամանակ իմ մոտեցմանն անդրադառնալը։

-Հոկտեմբերի 19-ի մասին է խոսքը։

-Այո՛, կանդրադառնամ նաև դրան։ Ինչ վերաբերում է Մեղրիի տարբերակին, տարածքների փոխանակման այդ առաջարկը միանշանակ եղել է։ Ես կարդացի Ռոբերտ Քոչարյանի թիմի պատասխանը և պետք է ասեմ, որ շատ ամոթ է, որ երկրորդ նախագահը, որն իրեն ուժեղ տղամարդ է համարում, ստում է, իր գրքում սուտ է գրել։ Այն ժամանակ նա ոչ միայն ինձ, այլ նաև Անվտանգության խորհրդի  հինգ անդամների համոզում էր, որ դա լավ տարբերակ է, որ այդ տարբերակով է, որ Ղարաբաղը կարող է անկախ լինել։ Եվ եղած տարբերակներից՝ փուլային, փաթեթային, մադրիդյան, լավրովյան տարբերակներից միակը, որտեղ Ղարաբաղի անկախությունը ճանաչվում էր, դա Մեղրին Լաչինով փոխանակելու՝ տարածքների փոխանակման տարբերակն էր։

-Երբ ասում ենք Մեղրիի փոխանակման տարբերակ, ի՞նչ հստակ տարածքներ նկատի ունենք՝ քաղա՞ք էր, գյուղե՞ր էին, ճանապա՞րհ էր, միջա՞նցք էր, քանի՞ կիլոմետր էր․ հստակեցման կարիք կա։

-Առաջարկվում էր երեք տարբերակ․ հիմնական տարբերակը Մեղրիի շրջանը Լաչինի շրջանով փոխանակելն էր, որի պարագայում ասվում էր, որ ԼՂ-ն կլինի անկախ։ Երկրորդ տարբերակը, որը ներկայացրել է Վարդան Օսկանյանը Անվտանգության խորհրդի նիստում, նիստի մասնակից 4-5 անդամների, որի վերաբերյալ Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով ես ցուցմունքներ եմ տվել և նույնիսկ Օսկանյանի գծած փակ սխեմաներն եմ ներկայացրել, դա զրոյական տարբերակն էր, որի համաձայն՝ Մեղրիում լինում է զրոյական կետ․ այն ո՛չ Հայաստանինը, ո՛չ Ադրբեջանինն է, ո՛չ Իրանինը, այլ միջազգային զրոյական կետ է, որով գնում-գալիս են բոլորը․ այս տարբերակի տակ ինչ-որ անհասկանալի բան էր։ Երրորդը՝ այդ զոյական կետը ոչ թե Մեղրիում էր, այլ Զանգեզուր-Ադրբեջան ամենակարճ միջակայքում՝ Տեղ գյուղից սկսած, որտեղ բնակավայր չկա․ այդտեղ պետք է լիներ։ Հետո քննարկման թեմա դարձավ Էստակադայի տարբերակը, որն առաջարկել է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որը Քոչարյանը համարում էր հորինված բան։ Ռոբերտ Քոչարյանը լավագույնն էր համարում Մեղրիի փոխանակման ծրագիրը, եթե իրենք անկեղծ լինեն, կխոստովանեն, որ Մեղրին Լաչինի շրջանով փոխանակելու և ԼՂ-ն անկախ ճանաչելու տարբերակի կողմնակիցն էր։ Ավելին՝ ես մեղք եմ համարում, երբ երկուսիդ միջև եղած խոսակցությունը բարձրաձայնում եք, բայց այս անգամ ինձ վրա կվերցնեմ այդ մեղքը և կբարձրաձայնեմ, քանի որ դա երկրի համար շատ կարևոր է։ Ռոբերտ Քոչարյանն ինձ հետ կաբինետում խոսակցություն է ունեցել։

-Դուք այդ ժամանակ վարչապետ էիք, Հոկտեմբերի 27-ից հետո էր։

-Այո՛։ Քոչարյանը ներկայացնում էր, որ դա շատ լավ տարբերակ է, և որ, միևնույն է, Իրանի հետ սահմանը փակվելու է, և քանի դեռ այդ սահմանի դիմաց մեզ գումար են առաջարկում, իսկ այն ժամանակ ՄԱԿ-ը 6 միլիարդ դոլար մեզ էր առաջարկում, 8 միլիարդ՝ Ադրբեջանին՝ փախստականների վերադարձի համար, պետք է այդ կարգով հարցը լուծել և Ղարաբաղն անկախ ճանաչել։ Քոչարյանն ասաց, որ այդ ծրագիրը հորինել է ինքը, և որ մեծ ռեսուրսներ ու ջանքեր է ներդրել ու ինչ-որ փաստաթուղթ է սարքել, ինչ-որ չեխ լրագրողի միջոցով, որին վճարել է, հասցրել է Հեյդար Ալիևին։ Քոչարյանն ամբողջությամբ այդ մոդելի կողմնակիցն էր։ Այսինքն՝ տարածքների փոխանակման ծրագիր եղել է, և այն փաստաթուղթը, որ կարդաց Նիկոլ Փաշինյանը, դա քննարկման թեմա է եղել, և Քոչարյանը բանակցել է միայն այդ փաստաթղթով, մյուս մոտեցումներն իրեն ձեռնտու չեն եղել։

-Քոչարյանը հայտարարել է, թե Մեղրիի փոխանակման տարբերակի հեղինակն Ալիևն է, և որ այն երբեք չի քննարկվել համանախագահների հետ, առաջարկը մերժել է հայկական կողմը։

-Ամոթ է, որ ՀՀ երկրորդ նախագահն այդ կարգի սուտ է ասում, այդ գաղափարն ինքը համարել է շատ լավը, բայց այսօր վախկոտի նման հրաժարվում է դրանից։ Լավ, Ալիևն էր այդպես ասում, բա ինչպե՞ս եղավ, որ այդ մասին բարձրաձայնվեց։ Հոկտեմբերի 27-ից հետո Մեղրիի տարբերակի մասին բարձրաձայնել եմ ես։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան