Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչուներ կարտադրեն

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Baykar ընկերությունը լիցենզիա է ստացել Ուկրաինայում ԱԹՍ-ներ արտադրելու համար։ Ըստ Baykar-ի գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարի՝ թուրքական իշխանությունների կողմից տրված լիցենզիան նախատեսում է երկու տեսակի մարտական ​​հարվածային անօդաչու թռչող սարքերի՝ Bayraktar TB2-ի և Bayraktar Akinci-ի արտադրության ամբողջական ցիկլ։ Վերջինը թուրքական ռազմարդյունաբերական համալիրի նորագույն մշակումն է, որի զանգվածային արտադրությունը մեկնարկել է 2022 թվականին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ընկերությունն ակնկալում է Ուկրաինայում արտադրություն բացել 2025 թվականին։ Ձեռնարկությունում նախատեսված ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 95,5 մլն դոլար։

2019 թվականին Բայքարն Ուկրաինայում հիմնել է «Avia Ventures» ՍՊԸ-ն։ Սպասվում է, որ հենց այս ձեռնարկությունը «Բայքարի» անունից կզբաղվի հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցմամբ։

2022 թվականի փետրվարին Ուկրաինայի և Թուրքիայի կառավարությունների միջև ստորագրվել է ավիատիեզերական արդյունաբերության ոլորտում համագործակցության համաձայնագիր։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի խոսքով՝ ուկրաինական արտադրության անօդաչու սարքերը կհամալրվեն ուկրաինական արտադրության շարժիչներով։

Նախատեսվում է ստեղծել նաև «Բայրաքթար» տարբեր կատեգորիաների անօդաչու թռչող սարքերի կառավարման մասնագետների պատրաստման ուսումնական կենտրոն։

Տաթև Ֆռանգյան