Ալիևն այցելել է կոմանդո զորամաս և հայտարարել նոր ԱԹՍ-ների ու հեռահար հրթիռների մատակարարման մասին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է կոմանդո զորամաս, ծանոթացել ստեղծված պայմաններին ու զինծառայողներին հանձնել զորամասի մարտական դրոշը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ի դեպ, չի հաղորդվում, թե որտեղ է գտնվում զորամասը։

Ալիևը նաև մի շարք հայտարարություններ է արել՝ ազդարարելով նմանատիպ նոր զորամասերի բացման մասին։

«Արդեն գործում են մի քանի զորամասեր, նախատեսվում է բացել նորերը: Այսպիսով, մենք կշարունակենք բարձրացնել մեր մարտունակությունը»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ հատուկ նշանակության ջոկատների թիվն «ամեն օր ավելանում է»:

Նա նշել է, որ Բաքուն շարունակում է բանակը սպառազինությամբ համալրելու գործընթացը, այդ թվում՝ հեռահար հրթիռներով:

«Պատերազմից հետո նոր սպառազինությունների գնման գործընթացը շարունակվում է, արդեն կնքվել են բազմաթիվ պայմանագրեր՝ ինչպես մեր երկիր նոր անօդաչու թռչող սարքերի, այնպես էլ հեռահար հրթիռների մատակարարման համար, որոնք օժտված են մեծ կործանարար ուժով և բարձր ճշգրտությամբ»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ բանակի հետագա հզորացումը մնում է թիվ մեկ խնդիրը, և որ բանակի կառուցման գործընթացը նոր թափ է ստացել։

«Պատերազմից հետո բանակի կառուցման համար լրացուցիչ քայլեր են արվում, և դրա անհրաժեշտությունը մեծ է, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում սրվում է։ Մեր տարածաշրջանում նոր սպառնալիքներ կան, «ռևանշիստական ​​ուժերը» գլուխ են բարձրացնում Հայաստանում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Էմմա Չոբանյան