Ալիևի հանքերի դեմ բողոքող գյուղում ոստիկանները բռնության են ենթարկել լրագրողներին․ ոստիկանական ծեծը քննադատող գործիչները ձերբակալվել են

Լուրեր

25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են գործողությունները՝ ճնշելու Գետաբեկի շրջանի Սոյուդլի գյուղի բնակիչների էկոակցիաները։ Հիշեցնենք, որ նախօրեից գյուղը ոստիկանական շրջափակման մեջ է, իրավապահներն անցակետեր են դրել գյուղի մուտքի ու ելքի մոտ՝ հսկելով ճանապարհները։ Նրանք գյուղ են թողնում միայն տեղի գրանցում ունեցողներին։ Անկախ լրագրողներին մուտքը ևս արգելված է։

Մասնավորապես, «Աբզաս Մեդիա»-ի աշխատակից Նարգիզ Աբսալամովան, «Ամերիկայի ձայն»-ի լրագրող Նիգար Մուբարիզը և բլոգեր Էլսևեր Մուրադզադեն, որոնք նկարահանումներ են իրականացրել Սոյուդլի գյուղում, ենթարկվել են ոստիկանական բռնությունների։ Նիգար Մուբարիզը պատմել է, որ ոստիկաններն իրեն բռնությամբ բերման են ենթարկել, ոլորել են Նարգիզի ձեռքը։ Նարգիզի խոսքով էլ՝ ինքն ու իր գործընկերները պայմանավորվել են հանդիպել նկարահանումներից հետո և միասին վերադառնալ Բաքու։ Սակայն իրենց նախ թույլ չեն տվել մտնել գյուղ, հետո ձերբակալել են և նստեցրել մեքենան։

Բացի այդ, մի շարք հանրային գործիչներ են ձերբակալվել համացանցում ոստիկանության բռնությունները քննադատող գրառումների համար։ Մասնավորապես, Սումգայիթի քաղաքային դատարանի հունիսի 22-ի որոշմամբ NIDA քաղաքացիական շարժման անդամ Էլմիր Աբբասովը վարչական կարգով 20 օրով կալանավորվել է։ Աբբասովը ձերբակալվել է Գետաբեկի դեպքերից հետո ոստիկանությանը քննադատող  գրառման համար։ Երիտասարդ ակտիվիստ Գիյաս Իբրահիմովը ևս ձերբակալվել է։ Դատարանն Իբրահիմովին դատապարտել է 30-օրյա վարչական կալանքի։ Նրանից պահանջել են ջնջել ոստիկանությանը բռնությունները քննադատող ֆեյսբուքյան գրառումը, սակայն նա հրաժարվել  է։

Տեղեկություններ են տարածվում, որ ի նշան բողոքի՝ Իբրահիմովը հացադուլ է հայտարարել։

Հիշեցնենք, որ գյուղի բնակիչները երկու օր շարունակ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ բողոքելով նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող ոսկու հանքերի դեմ։ Նրանք բողոքում են ոսկու արդյունահանման թափոնների արտահոսքի համար երկրորդ արհեստական լճակի կառուցման դեմ՝ նշելով, որ դրանք կառուցում են իրենց արոտավայրերում։ Բնակիչները բողոքում են, որ լճակների կառուցումը, որտեղով թթվային ջրերն են հոսում, բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա։ Իշխանությունները ոստիկանական զորքերով և հատուկ միջոցներով ճնշել են բնակիչների էկոակցիան, նրանց նկատմամբ կիրառել արցունքաբեր գազ, մահակներ՝ ծեծի ենթարկելով նաև տարեցներին։

Գյուղում ձերբակալվածների թիվն ավելացրել է՝ հասնելով 10-ի։ Նրանք դատապարտվել են  20-օրյա կալանքի, 10 մարդ էլ տուժել է ոստիկանական բռնությունից։

Հավելենք, որ ադրբեջանական պետական քարոզչամեքենան արշավ է սկսել  գյուղի բնակիչների դեմ։

Էմմա Չոբանյան