Ուկրաինայի հակահարձակումը սկզբնական փուլում «չի արդարացնում սպասելիքները». CNN

Լուրեր

25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
Բոլորը

Ուկրաինական հակահարձակման սկզբնական փուլը մինչ այժմ չի արդարացնում արևմտյան երկրների ակնկալիքները, և ռուս զինվորականները, պարզվում է, ավելի կոմպետենտ  են, քան սպասվում էր։ Այս մասին CNN-ին ասել են արևմտյան երկու պաշտոնյաներ և ԱՄՆ բարձրաստիճան զինվորականներ:

Պաշտոնյաներից մեկն ասել է, որ հակահարձակումը «ոչ մի ճակատում սպասելիքները չի արդարացնում»։ Նշվում է, որ ռուսական պաշտպանության գծերը լավ ամրացված են, ինչը դժվարացնում է ուկրաինական ուժերի կողմից դրանց ճեղքումը։

Պաշտոնյաները նշել են, որ հակահարձակումը դեռ սկզբնական փուլում է, և որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները «մնում են լավատես», որ ուկրաինական ուժերը ժամանակի ընթացքում կկարողանան տարածքային նվաճումներ ունենալ:

Բացի այդ, այս պաշտոնյաները նշում են, որ ուկրաինական ուժերն իրենք են հարմարվել ռուսական մարտավարությանը և պաշտպանությանը, այդ թվում՝ իրականացնելով ավելի շատ հաջողված  գործողություններ՝ թիրախավորելով և խոցելով ռուսական ինքնաթիռները։

Արևմտյան պաշտոնյաներից մեկն ասել է, որ հակահարձակումը «ծանր փորձություն է» Ուկրաինայի ու ՌԴ-ի համար, քանի որ երկու կողմերն էլ ծանր կորուստներ ունեն։ Բացի այդ՝ մի քանի պաշտոնյաներ լրատվամիջոցին ասել են, որ անբարենպաստ եղանակը  ևս խնդիրներ է ստեղծում  ուկրաինական ուժերի համար: