ԲԴԽ-ն Դավիթ Հարությունյանին թույլ չի տվել ավարտել Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդությունն ու հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում այսօր` ժամը 14։00-ից, շարունակել է Երևանի ընդհանուր իրավասության Քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը։ Քիչ առաջ Դավիթ Հարությունյանն ու փաստաբանները դուրս եկան ԲԴԽ շենքից։ Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներսում վարույթի քննությունը շարունակվել է Կարեն Անդրեասյանի սահմանած կանոններով ու ճաշակով։

Դատավորի խոսքով՝ ԲԴԽ-ն թույլ չի տվել ավարտել Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդությունը և հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը` ժամը 10։00-ին։

Ամփոփելով գործի քննությունը՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ Կարեն Անդրեասյանն իրեն ու փաստաբաններին պարտադրում է ստորագրել անհասկանալի բովանդակությամբ թերթիկ։

«Նախազգուշացնում է, որ այս դատավարության տվյալները չհրապարակվեն։ Չգիտեմ՝ ինչ բովանդակությամբ, ինչ գաղտնիքների մասին է խոսքը, ինչ պատասխանատվություն է նախատեսվում հրապարակման համար»,- ասաց Հարությունյանը։ Դատավորը, թեև նշում է, որ գործի քննության ընթացքում բազմաթիվ խախտումներ են թույլ տրվել՝ դրանց շարքում առանձնացնում է վարույթի քննությունը դռնփակ իրականացնելու որոշումը։

«Դռնփակ քննությունը մեկ նպատակ ունի․ չեն ցանկանում, որպեսզի հանրությունը տեղեկանա կոնկրետ իմ կողմից ներկայացված, ներկայացվելիք փաստերին․ նրանց միակ մտավախությունը դա է»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Դատավորն ասաց, որ երեկ տեղի ունեցած դատական նիստին իրենք միջնորդել են վերանայել գործը դռնփակ քննելու մասին որոշումն ու միջնորդություն են ներկայացրել գործը դռնբաց իրականացնել, սակայն ԲԴԽ-ն, չպատճառաբանված որոշման հիման վրա, քննությունը դռնփակ է շարունակել։ Ըստ Հարությունյանի՝ Խորհուրդը դիրքորոշում է հայտնել, որ այդ որոշումը պարտավոր չեն, չեն պատրաստվում պատճառաբանել, գուցե դրա պատճաաբանությունը վերջնական ակտում լինի։

Դատավորն, անդրադարձավ նաև Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հարցազրույցներին, որոնցում վերջինս խոսել է իր գործի մասին։

Հարությունյանն ասաց, որ միջնորդել է նախարարը, ում միջնորդությամբ գործի քննությունը դռնփակ է քննվում, գա Բարձրագույն դատական խորհուրդ և հավասար պայմաններում նախազգուշացվի տվյալներ չհրապարակելու մասին, սակայն այդ միջնորդությունները չեն էլ քննարկվել։

«Կարեն Անդրեասյանը չի ցանկանում իր ֆինանսական գործընկերոջն անգամ նախազգուշացում տալ, վերջինս էլ Հանրային հեռուստաընկերության եթերում, Կառավարության նիստից հետո, այդ թվում, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածում»,- ասաց Հարությունյանը։

Այսօր Գրիգոր Մինասյանը Կատավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դատավորների նկատմամբ ճնշումներին, նշել էր, որ իրավախախտը՝ և՛ ենթադրյալ, և՛ այն անձինք, որոնք ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, ինչ-որ ձևով պետք է պաշտպանվեն։ Անդրադառնալով այդ հայտարարությանը՝ Հարությունյանը նշեց․

«Իրեն ոչինչ չի խանգարում ընկերոջը միջնորդել, որ գործը դռնբաց լինի, հանրությունը տեսնի՝ կա՞ իրավախախտում, թե՞ ոչ, և այդ իրավախախտումները դատավորի կողմից են, թե՞ ԲԴԽ նախագահի ու Արդարադատության նախարարի»։

Դատավորը նաև հայտնեց, որ Կարեն Անդրեասյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդում ներկայացրել է, արձագանք չկա։ Ինչ վերաբերում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուն, դատավորն ասաց, որ այս պահին, նաև մարտավարությունից ելնելով՝ ձեռնպահ է մնացել այդպիսի հաղորդում ներկայացնելուց։

Արաքս Մամուլյան