Սերբիա-Կոսովո լարվածության ֆոնին՝ Էրդողանը ձգտում է մեծացնել թուրքական ազդեցությունը Բալկաններում

Լուրեր

25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
Բոլորը

Քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս հինգ տարի լինելու է իշխանության, նա ձգտում է մեծացնել Թուրքիայի ազդեցությունը Բալկաններում, տարածաշրջան, որը դարեր շարունակ Օսմանյան կայսրության մաս էր կազմում, ասվում է The Arab weekly-ի անդրադարձում։

Նշվում է, որ Հյուսիսային Կոսովոյում լարվածության աճը նման հնարավորություն է տալիս: Թեև հարավ-արևելյան Եվրոպան ամուր է մնում Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական ուղեծրում, Անկարան, հավանաբար, նպատակ ունի սկսել միջնորդի դեր խաղալ Բելգրադի և Պրիշտինայի միջև վեճերում:

Իրավիճակը Կոսովոյում՝ Սերբիայի սահմանի մոտ, որտեղ էթնիկ սերբերը կազմում են բնակչության մեծամասնությունը, սրվել է մայիսի 26-ին, երբ Կոսովոյի ոստիկանության հատուկ ջոկատայինները (ROSU) գրավեցին տարածքի չորս քաղաքապետարանի շենքերը՝ նպատակ ունենալով օգնել նորընտիր ալբանացի քաղաքապետերին ստանձնել պաշտոնը։ Սերբ բնակչությունը բոյկոտել էր ապրիլի 23-ի ընտրությունները, ուստի, թեև քվեարկությունները եղել են ազատ և արդար, արդյունքները չեն արտացոլում տարածաշրջանի մեծամասնության ցանկությունները: Այս գործողությունները վրդովեցրել էին ԱՄՆ-ի , և չնայած լինելով Կոսովոյի հիմնական աջակիցը՝ Վաշինգտոնը Պրիշտինային դուրս էր մղել Եվրոպայում ԱՄՆ-ի գլխավորած զորավարժություններից:

Ըստ հրապարակման՝ գիտակցելով, որ չի կարող հույս դնել Արևմուտքի լիակատար աջակցության վրա, Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին կարող է սկսել այլընտրանքային գործընկերներ փնտրել՝ հուսալով բարելավել Պրիշտինայի դիրքերը միջազգային ասպարեզում։ Թուրքիան կարող է դրանցից մեկը լինել։ Անկարան արդեն  մոտ 500 թուրք կոմանդոս է տեղակայել Հյուսիսային Կոսովոյում՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի՝ անկարգությունները ճնշելու համար զորքեր տրամադրելու խնդրանքին: Ավելի կարևոր է, որ Թուրքիան շուտով կստանձնի Կոսովոյում ԱՄՆ-ի գերակշռող ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարությունը: Կոսովոյի վարչապետի վերջին հանդիպումն էլ Պրիշտինայում Թուրքիայի դեսպանի հետ, անկասկած, ներկայացնում է նրա փորձը՝ ստանալ Անկարայի աջակցությունը ԱՄՆ-ի հետ առճակատման պայմաններում:

Գաղտնիք չէ, որ Թուրքիան մտադիր է դառնալ Բալկանների ամենաազդեցիկ օտարերկրյա դերակատարներից մեկը։ Այն արդեն խաղում է կարևոր «խաղաղարար» դեր տարբեր հակամարտություններում՝ Սիրիայից, Լիբիայից մինչև Ուկրաինա, որտեղ Անկարայի միջնորդությունը հանգեցրել է Մոսկվայի և Կիևի միջև կնքված հացահատիկային գործարքին: Հոդվածագիրը նշում է՝ քանի որ Եվրամիության աջակցությամբ Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսությունը չհանգեցրեց լարվածության թուլացմանը Հյուսիսային Կոսովոյում, Էրդողանը տեսնում է Անկարայի համար հակամարտությունը միջնորդելու հնարավորությունների պատուհան:

Թեև Թուրքիան անվերապահորեն աջակցում է Կոսովոյի անկախությանը, Էրդողանը, կարծես, ընտրում է կառուցողական, հավասարակշռված մոտեցում, որը նաև ենթադրում է հարգանք Սերբիայի շահերի նկատմամբ տարածաշրջանում: Չնայած Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ տարբեր տեսակետներին՝ Բելգրադի և Անկարայի հարաբերությունները զգալիորեն բարելավվել են վերջին տասնամյակի ընթացքում: Սերբիայի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականին հասել է գրեթե 2,5 միլիարդ եվրոյի (2,7 միլիարդ դոլար), մինչդեռ Թուրքիայի և Կոսովոյի միջև առևտրի ծավալը շատ ավելի ցածր է՝ կազմելով 696 միլիոն դոլար:

Լրատվամիջոցը նշում է, որ Կոսովոյում թուրքական ռազմական ներկայության ավելացումը, անկասկած, կօգնի Անկարային ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, հատկապես հիմա, երբ Արևմուտքը զբաղված է Ուկրաինայի պատերազմով։ Միաժամանակ, դա կօգնի Էրդողանին ներկայանալ որպես անկողմնակալ գործընկեր ինչպես Բելգրադի, այնպես էլ Պրիշտինայի համար:

Էմմա  Չոբանյան