Թուրքիայի ԱԺ նախագահը խոսել է Հայաստանի, Եգիպտոսի և Սիրիայի հետ խորհրդարանական բարեկամական խմբերի ստեղծման մասին

Լուրեր

16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
Բոլորը

Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նորընտիր նախագահ Նուման Քուրթուլմուշը TRT Haber-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների գործընթացին։ Նա, մասնավորապես, խոսել է Հայաստանի Եգիպտոսի և Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում խորհրդարանական  բարեկամության խմբերի ստեղծման մասին։

«Մենք խնդիրներ չունենք այն երկրների ժողովուրդների հետ, որոնց հետ քաղաքական խնդիրներ կան։ Նույնիսկ երբ կարծում ենք, որ մեր հարաբերությունները հասել են բեկման կետին, թուրք ազգի մեջ թշնամանք կամ հակամարտություն չկա։ Լարվածություն է եղել մեզանից չբխող պատճառներով, եղել են կետեր, որտեղ հարաբերությունները խզվել են, եղել են ժամանակներ, երբ երկխոսություն չի եղել, բայց, ի վերջո, այս երկրները և մնացած բոլոր երկրների ժողովուրդները մեր բարեկամներն են, ոմանք մեր հարևաններն են, ոմանք՝ մեր եղբայրները»,- ասել է նա։

Քուրթուլմուշը նաև նշել է, թե որպես այս տարածաշրջանների ժողովուրդների հետ բարեկամության բնական արդյունք՝ Թուրքիայի ակնկալիքն է՝ արագորեն լուծել միջանկյալ քաղաքական խնդիրները, հանել այդ հարցերն օրակարգից և ամրապնդել երկկողմ հարաբերությունները։

Էմմա Չոբանյան