Թուրքիան ԱՄԷ-ից և Սաուդյան Արաբիայից ներդրումներ է ակնկալում էներգետիկայի ու պաշտպանության ոլորտներում

Լուրեր

25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
Բոլորը

Թուրքիան ակնկալում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և Սաուդյան Արաբիան ներդրումներ կկատարեն երկրի էներգետիկ և պաշտպանական ոլորտներում այն բանից հետո, երբ տնտեսության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներն Աբու Դաբիում բանակցություններ են անցկացրել։ Այս մասին Reuters-ին հայտնել են բանակցություններին տեղյակ երկու աղբյուրներ, փոխանցում է Gercek news-ը։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը նախօրեին մեկնել են ԱՄԷ՝ քննարկելու բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի հնարավոր այցը։

Պարսից ծոցի երկրների ներդրումներն ու ֆինանսական աջակցությունը վճռորոշ դեր են խաղացել Թուրքիայի տնտեսության վրա ճնշումը թուլացնելու և արտարժութային պահուստների ամրապնդման գործում:

Աղբյուրները նշում են, որ Թուրքիայի և Պարսից ծոցի երկրների պաշտոնյաների միջև քննարկումները կենտրոնացած են էներգետիկ և պաշտպանական ոլորտներում ուղղակի ներդրումների շուրջ: Այնուամենայնիվ, հնարավոր համաձայնագրերի բնույթի, մասշտաբի և ժամանակացույցի վերաբերյալ կոնկրետ մանրամասներ չկան։

«Առաջիկայում կարելի է ակնկալել միջոցների զգալի հոսք, մասնավորապես՝ Պարսից ծոցի տարածաշրջանից: Ներգրավված կողմերի միջև բարձր մակարդակի շփումներ են հաստատվել, իսկ Սաուդյան Արաբիայից և ԱՄԷ-ից ուղղակի ներդրումներն են հորիզոնում»,- ասել է աղբյուներից մեկը։

Չնայած Reuters-ի բազմաթիվ փորձերին՝ մեկնաբանություն ստանալ Թուրքիայի Ֆինանսների նախարարությունից և նախագահ Էրդողանի աշխատակազմից, պատասխաններ չեն ստացվել։

Էմմա Չոբանյան