«Դարի կռիվը»․ Իլոն Մասկն ու Մարկ Ցուկերբերգը պայմանավորվել են մենամարտել

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Աշխարհի ամենահայտնի տեխնոլոգիական միլիարդատերերից երկուսը՝  Իլոն Մասկը և Մարկ Ցուկերբերգը, պայմանավորվել են մենամարտել, գրում է BBC-ն։

Մասկը իրեն պատկանող Twitter-ում գրել է, որ «պատրաստ է կռվելու» Ցուկերբերգի հետ: Ցուկերբերգը՝ Facebook-ի և Instagram-ի մայր ընկերություն Meta-ի ղեկավարը, հրապարակել է Մասկի թվիթի սքրինշոթը՝ «Ուղարկիր ինձ վայրը» մակագրությամբ։

Այնուհետև Մասկն արձագանքել է Ցուկերբերգի պատասխանին՝ «Vegas Octagon»: Սա տարածք է, որն օգտագործվում է Ultimate Fighting Championship (UFC) մենամարտերի համար․ UFC-ն տեղակայված է Լաս Վեգասում:

Այս ամենն արդեն վիրուսային է  դարձել սոցիալական մեդիայի օգտատերերի շրջանում, որոնք քննարկում են, թե ով կհաղթի մենամարտում, մինչդեռ մյուսները հրապարակում են մեմեր, ներառյալ՝ ծաղրանկարով պաստառներ, որոնք գովազդում են մենամարտը:

Twitter-ը, ի դեպ, հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տվել լրատվամիջոցին։

Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ Իլոն Մասկը ծաղրել է Մարկ Ցուկերբերգի՝ մրցակիցների տեխնոլոգիաների կրկնօրինակման ռազմավարությունը Թվիթերում։

Այս ամսվա սկզբին Meta-ն անձնակազմին է ներկայացրել տեքստային սոցիալական ցանցի ծրագրերը, որը նախատեսված է Twitter-ի հետ մրցակցելու համար։ Այն կարող է թույլ տալ օգտատերերին հետևել այն օգտահաշիվներին, որոնց արդեն հետևում են Instagram-ում։

Սա կարող է ավելի մեծ մրցակից լինել Իլոն Մասկի Twitter-ի համար, քան BlueSky-ը կամ Mastodon-ը:

Էմմա Չոբանյան